Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 18:44 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Ծառան յոթ անգամ գնաց և այնպես պատահեց, որ յոթերորդ անգամը հազիվ լրացած, մարդու ձեռքի չափ մի փոքրիկ ամպ ջուր էր կաթեցնում։ Եղիան ասաց. «Գնա՛ ու ասա՛ Աքաաբին՝ “Լծի՛ր քո կառքերը և հեռացի՛ր, որ անձրևի չբռնվես”»։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եվ յոթերորդ անգամ ասաց. «Ահա մարդու ձեռքի չափ մի փոքր ամպ է բարձրանում ծովից»։ Եվ Եղիան ասաց. «Գնա ասա՛ Աքաաբին. “Լծի՛ր կառքդ և իջի՛ր, որ անձրևը չբռնի քեզ”»։

Տես գլուխը



Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 18:44
7 Խաչաձեւ Հղումներ  

ու ասաց իր ծառային. «Ելի՛ր ու նայի՛ր ծով տանող ճանապարհի կողմը»։ Ծառան ելավ, նայեց ու ասաց. «Ոչինչ չկա»։ Եղիան ասաց. «Դու յոթ անգա՛մ արա դա»։


Քո առաջինները քիչ կլինեն, քո վերջինները՝ անբավ։


Կառքերի շաչյուն և երիվարների դրնդյուն. Լաքիսի՛ բնակիչներ, նա է մեղքերի առաջնորդը Սիոնի դստեր, քանի որ քո մեջ գտնվեցին Իսրայելի ամբարշտությունները։


Քանի որ ո՞վ է, որ արհամարհեց փոքր օրերը. և կուրախանա, ու կտեսնեն անագե վեմը Զորաբաբելի ձեռքին. սրանք են այն յոթ աչքերը, որ նայում են ողջ երկրին»։


Ժողովրդին էլ ասաց. «Երբ տեսնում եք, որ արևմուտքից ամպ է ելնում, ասում եք, թե՝ անձրև կգա։ Եվ այդպես էլ լինում է։


Այլազգիներն այդպես էլ արեցին։ Նրանք անդրանկածին երկու երինջ բերեցին, դրանք լծեցին սայլին, իսկ դրանց հորթերը պահեցին գոմում։


Արդ, վերցրե՛ք և մի նոր սա՛յլ պատրաստեք, և անդրանկածին երկու երինջ, առանց ձագերի։ Երինջները սայլի՛ն լծեք, իսկ հետևից եկող հորթերին գոմում փակե՛ք։