Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 6:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

7 Արդ, վերցրե՛ք և մի նոր սա՛յլ պատրաստեք, և անդրանկածին երկու երինջ, առանց ձագերի։ Երինջները սայլի՛ն լծեք, իսկ հետևից եկող հորթերին գոմում փակե՛ք։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

7 Ուրեմն մի նոր սա՛յլ շինեք և կաթնատու երկու երի՛նջ առեք, որոնց վրա բնավ լուծ դրված չլինի, և երինջները լծե՛ք սայլին ու իրենց հորթերն էլ նրանց հետևից ե՛տ տարեք տուն։

Տես գլուխը Պատճենել




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 6:7
5 Խաչաձեւ Հղումներ  

Դավիթը Տիրոջ տապանակը դրեց նոր սայլի վրա՝ վերցնելով այն Ամինադաբ Բլրացու տնից։ Ամինադաբի որդիները՝ Օզան ու նրա եղբայրներն էին քշում տապանակը կրող սայլը,


Աստծու տապանակը դրեցին Ամինադաբի տնից բերված մի նոր սայլի վրա, և Օզան ու նրա եղբայրները քշում էին սայլը։


Սա է այն կարգը, որ Տերը պատվիրեց Մովսեսին՝ ասելով. «Իսրայելի որդիներին ասա՛, որ քեզ մոտ բերեն արատ չունեցող մի կարմիր երինջ, որ ոչ մի բիծ չունենա ու լծի տակ մտած չլինի։


Սպանվածի վայրին առավել մոտիկ քաղաքի ծերերը արջառների միջից թող վերցնեն չբանեցված ու լուծ չկրած մի երինջ.


այդ քաղաքի ծերերն այդ երինջը թող իջեցնեն ապառաժոտ մի ձորի մեջ, որտեղ ո՛չ վար է արված, ո՛չ սերմ ցանված, և այդ ձորում ջլակոտոր թող անեն երինջը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ