Իրենց կենդանության բոլոր օրերում Ասան ու Իսրայելի արքա Բաասան իրար դեմ պատերազմ էին մղում։
Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 16:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հուդայի երկրի արքա Ասայի թագավորության քսանվեցերորդ տարում Թերսայում Իսրայելի վրա երկու տարի թագավորեց Բաասայի որդի Ելան։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հուդայի Ասա թագավորի քսանվեցերորդ տարում Իսրայելի վրա՝ Թերսայում, թագավորեց Բաասայի որդի Էլան. երկու տարի թագավորեց։ |
Իրենց կենդանության բոլոր օրերում Ասան ու Իսրայելի արքա Բաասան իրար դեմ պատերազմ էին մղում։
Հուդայի երկրի արքա Ասայի թագավորության երրորդ տարում Իսրայելի վրա թագավորեց Աքիայի որդի Բաասան։ Նա քսանչորս տարի թագավորեց Թերսայում։
Հուդայի երկրի արքա Ասայի թագավորության քսանյոթերորդ տարում Զամբրին Թերսայում թագավորեց յոթ օր։ Այդ ժամանակ Իսրայելի զորքը բանակատեղի էր դրել այլազգիների Գաբաթոն բնակավայրում։
Այն ժամանակ Իսրայելի ժողովուրդը երկուսի բաժանվեց. ժողովրդի կեսը հարեց Գոնաթի որդի Թամնիին, որպեսզի նրան թագավոր դարձնի, իսկ ժողովրդի մյուս կեսը հարեց Ամրիին։
Հուդայի Ասա արքայի թագավորության երեսունմեկերորդ տարում Ամրին թագավորեց Իսրայելի վրա և իշխեց տասներկու տարի։ Նա Թերսայում թագավորեց վեց տարի։
Բաասան գնաց իր նախնիների գիրկը և թաղվեց Թերսայում։ Նրա փոխարեն թագավորեց իր որդի Ելան Ասա արքայի թագավորության քսաներորդ տարում։
Արդեն ասել ենք, որ Տերն Անանիայի որդի Հեու մարգարեի միջոցով խոսել էր Բաասայի, նրա տան և այն բոլոր չարիքների մասին, որ նա գործել էր Տիրոջ նկատմամբ, թե ինչպես իր կատարած գործերով նա բարկացրել էր նրան, և Տերը պատուհասել էր նրան այնպես, ինչպես Հերոբովամին։
Նրա ծառա Զամբրին՝ հեծելազորի կես մասի հրամանատարը, ըմբոստացավ նրա դեմ, երբ նա Թերսայում հանդերձապետ Արսայի տանը խմել հարբել էր։
Գադդիի որդի Մանայեմը դուրս եկավ Թերսայից, մտավ Սամարիա, Սամարիայում հաղթեց Հաբիսի որդի Սեղղումին, սպանեց նրան ու փոխարենը թագավոր նստեց։
Հուդայի երկրի արքա Ազարիայի թագավորության հիսուներորդ տարում Փակեիան թագավորեց Իսրայելի վրա։ Նա տասը տարի թագավորեց Սամարիայում։
Ամովնը քսաներկու տարեկան էր, երբ թագավոր դարձավ։ Նա տասներկու տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունը Մեսոլոմիթ էր, նա հետեբալցի Արուսի դուստրն էր։