Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 16:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

23 Հուդայի Ասա արքայի թագավորության երեսունմեկերորդ տարում Ամրին թագավորեց Իսրայելի վրա և իշխեց տասներկու տարի։ Նա Թերսայում թագավորեց վեց տարի։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

23 Հուդայի Ասա թագավորի երեսունմեկերորդ տարում Ամրին թագավոր դարձավ Իսրայելի վրա և թագավորեց տասներկու տարի։ Նա վեց տարի թագավորեց Թերսայում։

Տես գլուխը Պատճենել




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 16:23
6 Խաչաձեւ Հղումներ  

Երբ Բաասան լսեց այդ, ընդհատեց Ռամայի շինությունը և վերադարձավ Թերսա։


Հաղթեցին Ամրիի հետևորդները, իսկ Գոնաթի որդի Թամնիին հարող ժողովուրդը պարտություն կրեց։ Այն ժամանակ մեռան Թամնին ու նրա եղբայր Հովրամը, և Թամնիից հետո թագավորեց Ամրին։


Ամրիի որդի Աքաաբը թագավորեց Իսրայելի վրա։ Հուդայի երկրի արքա Ասայի թագավորության երեսունութերորդ տարում Ամրիի որդի Աքաաբը թագավորեց Իսրայելի վրա։ Նա քսաներկու տարի թագավորեց Սամարիայում։


Հուդայի երկրի արքա Ասայի թագավորության քսանվեցերորդ տարում Թերսայում Իսրայելի վրա երկու տարի թագավորեց Բաասայի որդի Ելան։


Երբ Օքոզիան թագավոր դարձավ, քսաներկու տարեկան էր։ Նա մեկ տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մայրը Իսրայելի Ամրի արքայի դուստր Գոթողիան էր։


Օքոզիան թագավոր դարձավ, երբ քսաներկու տարեկան էր։ Նա մեկ տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մայրը Ամրիի դուստրն էր, անունը Գոթողիա։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ