և ամբողջ Իսրայելը ողբաց նրան ու թաղեց, ինչպես որ Տերն էր նախօրոք հայտնել իր ծառա Աքիա մարգարեի միջոցով։
Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 16:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ ինչպես որ Տերը Հեու մարգարեի միջոցով հայտնել էր Բաասայի տան մասին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այսպես Զամրին բնաջնջեց Բաասայի ամբողջ տունը Տիրոջ այն խոսքի համաձայն, որ ասել էր Բաասայի մասին Հեու մարգարեի միջոցով, |
և ամբողջ Իսրայելը ողբաց նրան ու թաղեց, ինչպես որ Տերն էր նախօրոք հայտնել իր ծառա Աքիա մարգարեի միջոցով։
Իրենց կենդանության բոլոր օրերում Ասան ու Իսրայելի արքա Բաասան իրար դեմ պատերազմ էին մղում։
Դրա համար ես թշնամի եմ հարուցելու քո և քո տան դեմ և քո տունը Նաբատի որդի Հերոբովամի տան նման եմ դարձնելու։
Արդեն ասել ենք, որ Տերն Անանիայի որդի Հեու մարգարեի միջոցով խոսել էր Բաասայի, նրա տան և այն բոլոր չարիքների մասին, որ նա գործել էր Տիրոջ նկատմամբ, թե ինչպես իր կատարած գործերով նա բարկացրել էր նրան, և Տերը պատուհասել էր նրան այնպես, ինչպես Հերոբովամին։
Այդ օրվանից սափորում ալյուրը չպակասեց, և կուժի մեջ յուղը չնվազեց, ինչպես որ Եղիայի միջոցով ասել էր Տերը։
Նա Իսրայելի սահմանները՝ Եմաթի մուտքից մինչև Արաբա ծովը վերականգնեց, ինչպես ասել էր Տերը՝ Աստված, իր ծառա գեթաքոբերացի Ամաթ մարգարեի որդի Հովնանի միջոցով,
Արքան չլսեց ժողովրդին, որովհետև կործանումն Աստծուց էր սահմանված, որպեսզի Տերը հաստատի սիլովնացի Աքիայի բերանով իր ասած խոսքերը Նաբատի որդի Հերոբովամի մասին։
Նրան ընդառաջ եկավ Անանիա մարգարեի որդի Հեուն և ասաց Հովսափատ արքային. «Պե՞տք էր, որ մեղավորին օգնեիր կամ Տիրոջ ատելի մարդուն բարեկամ լինեիր։ Այդ պատճառով քեզ վրա իջավ Տիրոջ բարկությունը,
Հովսափատի մնացած գործերը՝ առաջինից մինչև վերջինը, գրված են Անանի որդի Հեուի պատմության մեջ. նա է գրել Իսրայելի թագավորների գիրքը։