Երբ Իսահակը ծերացավ, և նրա աչքերը տկարացան, կանչեց Եսավին՝ իր երեց որդուն, և ասաց նրան. «Որդյա՛կ իմ»։ Եվ նա պատասխանեց. «Ահա այստեղ եմ»։
Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 14:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հերոբովամի կինն այդպես էլ արեց. նա վեր կացավ գնաց Սելով, մտավ Աքիայի տունը, սակայն Աքիայի տեսողությունը վատացել էր. ծերության պատճառով աչքերը չէին տեսնում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Հերոբովամի կինն այդպես էլ արեց. վեր կացավ գնաց Սելով և մտավ Աքիայի տուն. բայց Աքիան չէր կարողանում տեսնել, որովհետև աչքերը տկարացել էին ծերությունից։ |
Երբ Իսահակը ծերացավ, և նրա աչքերը տկարացան, կանչեց Եսավին՝ իր երեց որդուն, և ասաց նրան. «Որդյա՛կ իմ»։ Եվ նա պատասխանեց. «Ահա այստեղ եմ»։
Իսրայելի աչքերը ծերության պատճառով տկարացել էին. նա լավ չէր տեսնում։ Հովսեփը նրանց մոտ բերեց, Հակոբը համբուրեց նրանց ու գրկեց։
Այդ ժամանակ Հերոբովամը ելավ Երուսաղեմից, և ճանապարհին նրան հանդիպեց սիլովնացի Աքիա մարգարեն ու ճանապարհից մի կողմ քաշեց նրան։ Աքիան նոր հագուստ էր հագել, և դաշտում նրանք երկուսով էին։
և Հերոբովամն իր կնոջն ասաց. «Վե՛ր կաց, կերպարանափոխվի՛ր, որ չիմանան՝ դու Հերոբովամի կինն ես, և գնա՛ Սելով։ Այնտեղ է ապրում Աքիա մարգարեն։ Նա գուշակել է, որ ես պիտի թագավորեմ այս ժողովրդի վրա։
Այդ օրը քո տան պահապանները պիտի երերան, պիտի կքեն զորավոր այրերը, պիտի պակասեն և դատարկվեն աղորիքները, պիտի խավարեն անցքերից նայողները,
Մովսեսը հարյուր քսան տարեկան էր, երբ վախճանվեց։ Այդ տարիքում ո՛չ նրա տեսողությունն էր վատացել, ո՛չ էլ դեմքը խորշոմել։
Իսրայելի ամբողջ ժողովուրդը հավաքվեց Սելովում, և այնտեղ կանգնեցրին Վկայության խորանը, քանի որ երկիրը նվաճվեց նրանց կողմից։
Պատահեց, որ այդ օրը Հեղին ննջում էր իր սենյակում. նրա աչքերն սկսել էին տկարանալ, ու նա չէր կարողանում տեսնել։
Հեղին իննսունութ տարեկան էր, աչքերն այնքան էին տկարացել, որ չէր տեսնում։ Հեղին իրեն շրջապատող մարդկանց ասաց. «Այս ի՞նչ աղաղակ է»։