Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 48:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

10 Իսրայելի աչքերը ծերության պատճառով տկարացել էին. նա լավ չէր տեսնում։ Հովսեփը նրանց մոտ բերեց, Հակոբը համբուրեց նրանց ու գրկեց։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

10 Իսրայելի աչքերը ծերությունից ծանրացել էին, և չէր կարողանում տեսնել։ Հովսեփը նրանց մոտեցրեց նրան. Հակոբը համբուրեց նրանց և գրկեց նրանց։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 48:10
13 Խաչաձեւ Հղումներ  

Երբ Իսահակը ծերացավ, և նրա աչքերը տկարացան, կանչեց Եսավին՝ իր երեց որդուն, և ասաց նրան. «Որդյա՛կ իմ»։ Եվ նա պատասխանեց. «Ահա այստեղ եմ»։


Հակոբը մոտեցավ, համբուրեց նրան։ Իսահակն առավ նրա հագուստի հոտը և օրհնեց նրան՝ ասելով. «Իրապես իմ որդու բուրմունքը նման է բուրմունքին բարեբեր անդաստանի, որ օրհնված է Տիրոջ կողմից։


Հովսեփը համբուրեց նաև իր բոլոր եղբայրներին և նրանց գրկած՝ լաց եղավ։ Դրանից հետո միայն իր եղբայրները խոսեցին նրա հետ։


Իսրայելն ասաց Հովսեփին. «Ահա ոչ միայն գտա քեզ, այլև Աստված ինձ ցույց տվեց քո զավակներին»։


Երբ Իսրայելը տեսավ Հովսեփի որդիներին, հարցրեց. «Սրանք քո ի՞նչն են»։


Եղիսեեն թողեց եզներն ու վազեց Եղիայի հետևից՝ ասելով. «Թող նախ համբուրեմ հորս ու մորս, ապա հետևեմ քեզ»։ Եղիան ասաց. «Գնա՛ ու վերադարձի՛ր, քեզ ի՞նչ եմ արել»։


Այդ օրը քո տան պահապանները պիտի երերան, պիտի կքեն զորավոր այրերը, պիտի պակասեն և դատարկվեն աղորիքները, պիտի խավարեն անցքերից նայողները,


Մի՞թե Տիրոջ ձեռքն անկարող է փրկել, կամ նա ծանրացրել է իր ականջը, որ չլսի.


Քանի որ այդ ժողովրդի սիրտը թանձրացել է, ծանր են լսում իրենց ականջներով, իրենց աչքերը փակել են. այդ պատճառով աչքերով չեն տեսնում, ականջներով չեն լսում, սրտով չեն հասկանում, որով և դարձի չեն գա, որ նրանց բժշկեմ»։


Մովսեսը հարյուր քսան տարեկան էր, երբ վախճանվեց։ Այդ տարիքում ո՛չ նրա տեսողությունն էր վատացել, ո՛չ էլ դեմքը խորշոմել։


Պատահեց, որ այդ օրը Հեղին ննջում էր իր սենյակում. նրա աչքերն սկսել էին տկարանալ, ու նա չէր կարողանում տեսնել։


Հեղին իննսունութ տարեկան էր, աչքերն այնքան էին տկարացել, որ չէր տեսնում։ Հեղին իրեն շրջապատող մարդկանց ասաց. «Այս ի՞նչ աղաղակ է»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ