Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 14:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Հերոբովամի կինը վեր կացավ ու գնաց Սարիրա։ Նա հազիվ էր տան դռնից ներս մտել, որ երեխան մեռավ,

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եվ Հերոբովամի կինը վեր կացավ, գնաց հասավ Թերսա. նա դեռ նոր էր տան շեմքից ներս մտնում, որ երեխան մեռավ։

Տես գլուխը



Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 14:17
11 Խաչաձեւ Հղումներ  

Երբ Բաասան լսեց այդ, ընդհատեց Ռամայի շինությունը և վերադարձավ Թերսա։


Հուդայի երկրի արքա Ասայի թագավորության երրորդ տարում Իսրայելի վրա թագավորեց Աքիայի որդի Բաասան։ Նա քսանչորս տարի թագավորեց Թերսայում։


Հուդայի երկրի արքա Ասայի թագավորության քսանյոթերորդ տարում Զամբրին Թերսայում թագավորեց յոթ օր։ Այդ ժամանակ Իսրայելի զորքը բանակատեղի էր դրել այլազգիների Գաբաթոն բնակավայրում։


Հուդայի Ասա արքայի թագավորության երեսունմեկերորդ տարում Ամրին թագավորեց Իսրայելի վրա և իշխեց տասներկու տարի։ Նա Թերսայում թագավորեց վեց տարի։


Գադդիի որդի Մանայեմը դուրս եկավ Թերսայից, մտավ Սամարիա, Սամարիայում հաղթեց Հաբիսի որդի Սեղղումին, սպանեց նրան ու փոխարենը թագավոր նստեց։


Աչքերդ դարձրո՛ւ ինձանից, քանզի դրանք վրդովեցին ինձ, վարսերդ նման են այծերի հոտերի, որ երևացին Գաղաադից։


Թերսայի թագավորը։ Այս բոլոր թագավորների թիվը քսանինն է։