զոհասեղանը պատռվեց, և զոհասեղանի վրայինը թափվեց, ըստ այն նշանի, որ տվել էր Աստծու մարդը Տիրոջ թելադրանքով։
Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 13:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հերոբովամ արքան ասաց Աստծու մարդուն. «Աղաչի՛ր Տիրոջը՝ քո Աստծուն, աղոթի՛ր ինձ համար, որ ձեռքս դեպի ինձ դառնա»։ Աստծու մարդն աղաչեց Տիրոջ առաջ, և արքայի ձեռքն առաջվա պես դեպի ինքը եկավ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ թագավորը պատասխանեց և ասաց Աստծու մարդուն. «Քո Տեր Աստծուն աղոթի՛ր և խնդրի՛ր ինձ համար, որ իմ ձեռքը ետ գա դեպի ինձ». և Աստծու մարդն աղոթք արեց Տիրոջը, և թագավորի ձեռքը ետ եկավ դեպի իրեն ու եղավ առաջվա պես։ |
զոհասեղանը պատռվեց, և զոհասեղանի վրայինը թափվեց, ըստ այն նշանի, որ տվել էր Աստծու մարդը Տիրոջ թելադրանքով։
Արդ, ներե՛ք իմ այս հանցանքը ևս և աղաչե՛ք Տիրոջը՝ ձեր Աստծուն, որ ինձ ազատի այս մորեխներից»։
Ձեզ հետ վերցնելով ձեր արջառն ու ոչխարը՝ գնացե՛ք, ինչպես որ ասացիք, բայց ի՛նձ էլ օրհնեցեք»։
Փարավոնը կանչեց Մովսեսին ու Ահարոնին և ասաց. «Աղոթե՛ք Տիրոջը, որ նա գորտերը հեռացնի ինձնից ու իմ ժողովրդից, և ես կարձակեմ ձեր ժողովրդին, և զոհ կմատուցեն Տիրոջը»։
Եվ Մովսեսն ու Ահարոնը դուրս ելան փարավոնի մոտից։ Մովսեսն աղաղակեց Տիրոջը, որպեսզի գորտերը հեռանան ըստ փարավոնի սահմանած ժամի։
Ինձ համար աղոթե՛ք Տիրոջը, որ Աստծու որոտը, կարկուտն ու կրակը դադարեն։ Եվ կարձակեմ ձեզ. այլևս այստեղ չեք մնա»։
Սեղեմիայի որդի Հովաքաղին և Մաասիայի որդի Սոփոնիային, որ քահանա էր, Սեդեկիա արքան ուղարկեց Երեմիա մարգարեի մոտ՝ ասելով. «Դու մեզ համար աղոթի՛ր Տիրոջը՝ մեր Աստծուն»։
Եվ գալով Մովսեսի մոտ՝ ասացին. «Մեղք ենք գործել, որովհետև չարախոսել ենք Տիրոջն ու քեզ։ Արդ, աղոթի՛ր Տիրոջը, որ նա մեր միջից վերացնի այդ օձերը»։ Մովսեսն աղոթեց Տիրոջը ժողովրդի համար։
Բայց ես ձեզ ասում եմ. սիրեցե՛ք ձեր թշնամիներին, օրհնեցե՛ք ձեզ անիծողներին, բարությո՛ւն արեք ձեզ ատողներին և աղոթե՛ք նրանց համար, ովքեր չարչարում ու հալածում են ձեզ,
Եվ Հիսուսն ասաց. «Հա՛յր, ների՛ր դրանց, որովհետև չգիտեն, թե ի՛նչ են անում»։ Եվ նրա հանդերձները բաժանելու համար վիճակ գցեցին։
Ապա ծնկի եկավ ու բարձր ձայնով աղաղակեց. «Տե՛ր, սա նրանց իբրև մեղք մի՛ համարիր»։ Եվ այս ասելուց հետո հոգին ավանդեց։
Սիմոնը պատասխանեց. «Ինձ համար դո՛ւք աղաչեք Տիրոջը, որպեսզի այն բոլորից, ինչ դուք ասացիք, ինձ վրա ոչինչ չգա»։
Ահավասիկ ես հանձնում եմ քեզ սատանայի ժողովից եղողներին, որոնք իրենց մասին ասում են, թե հրեաներ են, բայց չեն, և ստում են։ Պիտի այնպես անեմ նրանց, որ գան և երկրպագեն քո ոտքերի առաջ ու իմանան, որ ես սիրեցի քեզ։
Բոլորն ասացին Սամուելին. «Աղոթի՛ր Տիրոջը՝ քո Աստծուն, քո ծառաների համար, որ չմեռնենք, քանի որ մեզ համար թագավոր ուզելով՝ մեր գործած բոլոր մեղքերի վրա այդ չարիքն էլ ենք ավելացրել»։
Քավ լիցի, որ ես մեղանչեմ Տիրոջ դեմ՝ հրաժարվելով ձեզ համար աղոթելուց։ Ծառայե՛ք Տիրոջը, և ձեզ ցույց կտամ բարի և ուղիղ ճանապարհը։