Երբ Հերոբովամ արքան լսեց Աստծու մարդու՝ Բեթելում գտնվող զոհասեղանին ուղղված խոսքերը, իր ձեռքը մեկնեց զոհասեղանի վրայից՝ ասելով. «Բռնե՛ք դրան», բայց դեպի նա մեկնված նրա ձեռքը գոսացավ, և չկարողացավ այն հետ քաշել իրեն,
Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 13:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իր ասածը հաստատելու համար նշան տվեց՝ ասելով. «Այս է նշանը, որ Տերն է ասել. “Հիմա զոհասեղանը կպատռվի, իսկ դրա վրայինը կթափվի”»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ այդ օրը մի նշան տվեց՝ ասելով. «Այս է այն նշանը, որ Տերն ասել է. “Ահա զոհասեղանը կճեղքվի, և նրա վրայի մոխիրը կթափվի”»։ |
Երբ Հերոբովամ արքան լսեց Աստծու մարդու՝ Բեթելում գտնվող զոհասեղանին ուղղված խոսքերը, իր ձեռքը մեկնեց զոհասեղանի վրայից՝ ասելով. «Բռնե՛ք դրան», բայց դեպի նա մեկնված նրա ձեռքը գոսացավ, և չկարողացավ այն հետ քաշել իրեն,
Նախքան առողջանալը Եզեկիան ասաց Եսայուն. «Ի՞նչը նշան կլինի այն բանի, որ Տերն ինձ կբժշկի, և երրորդ օրը Տիրոջ տունը կգնամ»։
Պատասխան տվեց Մովսեսն ու ասաց. «Եթե չհավատան ինձ և իմ ձայնին ականջ չդնեն՝ ասելով. “Աստված քեզ չի երևացել”, ի՞նչ ասեմ նրանց»։
Մովսեսն ու Ահարոնը մտան փարավոնի մոտ և արեցին այնպես, ինչպես իրենց պատվիրել էր Տերը։ Ահարոնը գավազանը գցեց փարավոնի ու նրա պաշտոնյաների առաջ, և այն օձ դարձավ։
Եվ սա թող ձեզ նշան լինի,- ասում է Տերը,- որ այստեղ ես ձեզ այցելելու պիտի գամ, որպեսզի գիտենաք, որ իմ խոսքերը ձեր նկատմամբ ի չարը պիտի կատարվեն»։
Հրեաները նրան պատասխանեցին ու ասացին. «Ի՞նչ նշան կարող ես ցույց տալ մեզ, որ այդ բանն անում ես»։
Գեդեոնն ասաց. «Եթե ես քո առաջ շնորհ եմ գտել, ինձ մի նշա՛ն ցույց տուր, որ դու ես ինձ հետ խոսում,
Թող քեզ նշան լինի այս բանը, որ գալու է քո երկու որդիների՝ Օփնիի և Փենեեսի գլխին. նրանք երկուսն էլ նույն օրն են մեռնելու։