Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 13:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ մինչ սեղան էին նստել, Տերը խոսեց այն մարգարեի հետ, որ Աստծու մարդուն իր տունն էր բերել։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ մինչ նրանք սեղան էին նստած, Տերը խոսեց այն մարգարեի հետ, որը ետ էր դարձրել Աստծու մարդուն։ |
Իսկ սա, խոսելով Հուդայից եկած Աստծու մարդու հետ, ասաց. «Այսպես է ասում Տերը. “Քանի որ դու չհնազանդվեցիր Տիրոջ խոսքին, չպահեցիր այն հրամանը, որ Տերը՝ քո Աստվածն էր տվել քեզ,
Աստված ընդառաջ եկավ Բաղաամին, խոսք դրեց նրա բերանը՝ ասելով. «Վերադարձի՛ր Բաղակի մոտ և այսպե՛ս խոսիր»։
Այն օրը շատերն ինձ կասեն. «Տե՜ր, Տե՜ր, չէ՞ որ քո անունով մարգարեացանք, քո անունով դևեր հանեցինք և քո անունով բազում հրաշքներ գործեցինք»։
Այս բանը նա ինքն իրենից չասաց, այլ քանի որ այդ տարվա քահանայապետն էր, մարգարեացավ, որ Հիսուսը մեռնելու էր ազգի համար։
Եթե մարգարեություն ունենամ, բոլոր խորհուրդներն իմանամ ու ամբողջական գիտությանը հասնեմ, և եթե լիակատար հավատ ունենամ՝ մինչև իսկ լեռները տեղափոխելու չափ, բայց սեր չունենամ, ոչինչ չարժեմ։