Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀՈՎՀԱՆՆԵՍ 11:51 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

51 Այս բանը նա ինքն իրենից չասաց, այլ քանի որ այդ տարվա քահանայապետն էր, մարգարեացավ, որ Հիսուսը մեռնելու էր ազգի համար։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

51 Բայց նա այդ իրենից չասաց, այլ որովհետև այդ տարվա քահանայապետն էր, մարգարեացավ, որ Հիսուսը պիտի մեռներ ազգի համար։

Տես գլուխը Պատճենել




ՀՈՎՀԱՆՆԵՍ 11:51
23 Խաչաձեւ Հղումներ  

Որովհետև Աստված մեզ համար մեղավոր արեց նրան, ով մեղքը չէր ճանաչել, որպեսզի մենք նրանո՛վ Աստծու արդարները դառնանք։


Դավիթը Սավուղի մասին իմացավ, որ նա չարությունից չի հրաժարվել։ Դավիթը Աբիաթար քահանային ասաց. «Բե՛ր Տիրոջ եփուդը»։


Դատաստանի լանջապանակի վրա կդնես Հայտնությունն ու Ճշմարտությունը [𝕸 Ուրիմ և Թումիմ]։ Դա թող լինի Ահարոնի կրծքի վրա, երբ նա, սրբարան մտնելով, ներկայանա Տիրոջը։ Ահարոնը Տիրոջ առաջ իր կրծքի վրա միշտ թող կրի Իսրայելի որդիների դատաստանի լանջապանակը»։


Քրիստոսը մեզ փրկագնեց Օրենքի անեծքից՝ անեծք դառնալով մեզ համար (որովհետև գրված է. «Անիծյալ լինի նա, ով կախվում է փայտից» (Բ Օր. 21.23)),


Եթե մարգարեություն ունենամ, բոլոր խորհուրդներն իմանամ ու ամբողջական գիտությանը հասնեմ, և եթե լիակատար հավատ ունենամ՝ մինչև իսկ լեռները տեղափոխելու չափ, բայց սեր չունենամ, ոչինչ չարժեմ։


Ինչպես Հայրն է ինձ ճանաչում, ես էլ ճանաչում եմ Հորը և իմ կյանքը կտամ իմ ոչխարների համար։


ինչպես որ Մարդու Որդին չեկավ ծառայություն ընդունելու, այլ ծառայելու և իր կյանքը շատերի փոխարեն որպես փրկագին տալու»։


Սավուղը Տիրոջը հարց տվեց, սակայն Տերը նրան պատասխան չտվեց ո՛չ երազով, ո՛չ Հայտնությամբ [𝕸 Ուրիմ], ո՛չ էլ մարգարեության միջոցով։


Բաղաամը, իր աչքերը բարձրացնելով, տեսավ Իսրայելին՝ բանակած ըստ ցեղերի։ Աստծու հոգին իջավ նրա վրա,


Աստված բացեց էշի բերանը, և սա ասաց Բաղաամին. «Ի՞նչ եմ քեզ արել, որ այս երրորդ անգամ է՝ հարվածում ես ինձ»։


Որովհետև Քրիստոսը մեկընդմիշտ չարչարվեց մեր մեղքերի համար, մի Արդար՝ անարդարների համար, որպեսզի մեզ Աստծուն մոտեցնի. թեև նա մարմնով մեռավ, Հոգին, սակայն, նրան կենդանի պահեց,


Նա մեր մեղքերն իր մարմնով բարձրացրեց խաչափայտի վրա, որպեսզի մենք, զերծ լինելով մեղքերից, արդարության կենակից լինենք. նրա վերքերով բժշկվեցիք դուք։


Նրանցից մեկը՝ Կայիափան, որ այդ տարվա քահանայապետն էր, նրանց ասաց. «Դուք ոչինչ էլ չեք հասկանում,


Նրան նախ տարան Աննայի մոտ, որը Կայիափայի՝ այդ տարվա քահանայապետի աներն էր։


և նա՛ է քավությունը մեր մեղքերի, և ոչ միայն մեր մեղքերի, այլև ամբողջ աշխարհի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ