Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 13:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Մի ծեր մարգարե էր բնակվում Բեթելում։ Նրա որդիները եկան ու նրան պատմեցին այն բոլոր դեպքերը, որ այդ օրը կատարել էր Աստծու մարդը Բեթելում, ինչպես նաև այն խոսքերը, որ նա ասել էր արքային։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Մի ծեր մարգարե էր բնակվում Բեթելում. և նրա որդին եկավ ու նրան պատմեց այն բոլոր բաների մասին, որ Աստծու մարդն այդ օրն արել էր Բեթելում, և այն խոսքերը, որ ասել էր թագավորին, պատմեցին իրենց հորը։

Տես գլուխը



Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 13:11
13 Խաչաձեւ Հղումներ  

Այդպիսով նա այլ ճանապարհով գնաց Բեթելից և չվերադարձավ այն ճանապարհով, որով եկել էր Բեթել։


Հայրը հարցրեց նրանց. «Ո՞ր ճանապարհով գնաց նա»։ Որդիները ցույց տվեցին նրան այն ճանապարհը, որով գնացել էր Հուդայից եկած Աստծու մարդը։


Եկան անցորդներ, տեսան ճանապարհին ընկած դիակն ու դիակի մոտ կանգնած առյուծին, մտան այն քաղաքը, որտեղ այդ ծերունի մարգարեն էր բնակվում, և պատմեցին իրենց տեսածը։


Հովսիան ասաց. «Ձեռք մի՛ տվեք, ոչ ոք թող տեղահան չանի նրա ոսկորները»։ Նրա ոսկորները Սամարիայից եկած մարգարեի ոսկորների հետ էին թաղված։


Իսրայելի մարգարեները, որոնք մարգարեանում էին Երուսաղեմի վրա և նրա համար խաղաղություն էին գուշակում, բայց խաղաղություն չկար”»,- ասում է Ամենակալ Տերը։


«Մարդո՛ւ որդի, մարգարեացի՛ր Իսրայելի այն մարգարեների դեմ, ովքեր մարգարեանում են այնտեղ, և ասա՛ այն մարգարեներին, ովքեր իրենց սրտի ուզածի պես են մարգարեանում. մարգարեացի՛ր ու նրանց ասա՛. “Լսե՛ք Տիրոջ պատգամները։


Բաղաամը, իր աչքերը բարձրացնելով, տեսավ Իսրայելին՝ բանակած ըստ ցեղերի։ Աստծու հոգին իջավ նրա վրա,


Այն օրը շատերն ինձ կասեն. «Տե՜ր, Տե՜ր, չէ՞ որ քո անունով մարգարեացանք, քո անունով դևեր հանեցինք և քո անունով բազում հրաշքներ գործեցինք»։


(այլապես, եթե մեկն իր տանը վերակացու լինել չկարողանա, ինչպե՞ս կարող է Աստծու եկեղեցուն խնամակալ լինել),


և իր անօրենության համար հանդիմանություն ստացավ, երբ անխոս էշը, մարդկային լեզվով խոսելով, արգելք եղավ մարգարեին՝ չկատարելու այդ անօրենությունը։


Երբ նրան ճանաչողները տեսան, թե ինչպես է նա մարգարեների մեջ մարգարեանում, մեկը մյուսին հարցրեց. «Ի՞նչ է պատահել Կիսի որդուն, մի՞թե Սավուղը ևս մարգարեների մեջ է»։