Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ Պետրոս 2:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

16 և իր անօրենության համար հանդիմանություն ստացավ, երբ անխոս էշը, մարդկային լեզվով խոսելով, արգելք եղավ մարգարեին՝ չկատարելու այդ անօրենությունը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

16 և իր անօրենության համար հանդիմանություն ստացավ. անխոս էշը, մարդկային ձայնով խոսելով, արգելք եղավ մարգարեի խելահեղությանը։

Տես գլուխը Պատճենել




Բ Պետրոս 2:16
8 Խաչաձեւ Հղումներ  

Բոլոր ժողովարաններում շատ անգամ նրանց պատժելով՝ բռնադատում էի, որ հայհոյեն. առավել ևս մոլեգնելով նրանց դեմ՝ հալածում էի մինչև օտար քաղաքներ»։


Արդ, եթե անիրավ մամոնայի մեջ հավատարիմ չեղաք, ձեզ ո՞վ կվստահի ճշմարիտը։


Հասել է քո վրեժխնդրության իրավունքը, հասել են քո հատուցման օրերը, և Իսրայելը կչարչարվի հիմարացած մարգարեի պես, ինչպես մի այսակիր մարդ. քո անիրավությունների բազմության պատճառով շատացավ մոլորությունը։


Բայց արեգակի տակ եղած բոլոր բաների մեջ ամենավատն այն է, որ բոլորին էլ նույն դիպվածն է վիճակված։ Քանզի մարդկանց որդիների սրտերը լցվել են չարությամբ, և նրանց ամբողջ կյանքի ընթացքում հոգսն է նրանց սրտերում, որից հետո արդեն իրենք էլ պիտի մեռնեն։


Ես և իմ սիրտը շրջեցինք ամեն տեղ, որ իմանանք, քննենք և որոնենք իմաստությունն ու հանճարը, հասկանանք ամբարիշտների ուրախությունը, նրանց խռովքներն ու հուզմունքները։


որ քո արդարությունը Չեմ ծածկել իմ սրտում, Նաև քո ճշմարտությունն ու քեզնով փրկությունը։ Ասացի և չթաքցրի քո ողորմությունն Ու քո ճշմարտությունը մեծ ժողովից։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ