Այսպես Հերոբովամի տունը մեղք գործեց, և դրա համար էլ նա բնաջնջվեց ու վերացավ երկրի երեսից։
Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 12:30 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ այսպես մեղք գործվեց, որովհետև ժողովուրդը գնում էր մինչև Դան՝ հորթերից մեկին երկրպագելու։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ սա մեղքի պատճառ դարձավ, և ժողովուրդը մեկի առաջ գնալու համար հասնում էր մինչև Դան։ |
Այսպես Հերոբովամի տունը մեղք գործեց, և դրա համար էլ նա բնաջնջվեց ու վերացավ երկրի երեսից։
Տերը կորստյան կմատնի Իսրայելին Հերոբովամի մեղքերի համար, որը մեղանչեց և Իսրայելին էլ մեղանչել տվեց»։
Ամրիի մնացած գործերը, այն ամենը, ինչ նա արել է, նրա քաջագործությունները նկարագրված են Իսրայելի թագավորների ժամանակագրության մեջ։
Քո տունը դարձնելու եմ Նաբատի որդի Հերոբովամի տան նման և Աքիայի որդի Բաասի տան նման, որովհետև դու բարկացրիր ինձ և Իսրայելին մեղանչել տվեցիր։
Սակայն Հեուն ամբողջ հոգով Տիրոջ՝ Իսրայելի Աստծու օրենքով ընթանալու ջանադիր չեղավ և Իսրայելին մեղանչել տվող Հերոբովամի մեղքերից զերծ չմնաց։
Թեև Դավթի տունը գոյություն ուներ, նրանք Իսրայելի թագավոր նստեցրին Նաբատի որդի Հերոբովամին, և Հերոբովամը Իսրայելին արգելեց ընթանալ Տիրոջ ճանապարհով, նրանց մեծ մեղքեր գործել տվեց։
այլ Տիրոջը՝ իր հոր Աստծուն պաշտեց, իր հոր պատվիրաններով առաջնորդվեց և ոչ թե Իսրայելի թագավորության նման վարվեց։
քանի որ այն օրը մարդիկ պիտի վերացնեն իրենց արծաթե և ոսկե կուռքերը՝ իրենց ձեռքերի գործած մեղքերը։
Կվերցվեն Ովնի մեհյանները՝ Իսրայելի մեղքերը. փուշ ու տատասկ կբուսնեն նրանց զոհասեղաններին, և կասեն լեռներին. «Ընկե՛ք մեզ վրա», և բլուրներին. «Ծածկե՛ք մեզ»։