Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 12:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ Ռոբովամ արքան ուղարկեց Ադոնիրամին, որը հարկերի վերակացուն էր, բայց ողջ Իսրայելը քարկոծելով սպանեց նրան, իսկ Ռոբովամ արքան շտապեց կառք բարձրանալ ու փախչել Երուսաղեմ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Ռոբովամ թագավորն ուղարկեց հարկերի տեսուչ Ադորամին, բայց ամբողջ Իսրայելը նրան քարկոծեց քարերով, և նա մեռավ. և Ռոբովամ թագավորը շտապեց, որ կառք նստի և փախչի Երուսաղեմ։ |
Աքիսարը՝ ընդհանուր կալվածքների վերակացու, Ելիակը՝ պալատի տնտես, Սափի որդի Ելիափը՝ արքունապետ և Աբդովի որդի Ադոնիրամը՝ հարկերի վերատեսուչ։
Բոլոր ազգերը, նրա իմաստնության համբավը լսելով, երկրի բոլոր թագավորների մոտից գալիս էին լսելու Սողոմոնի իմաստնությունը։
Ռոբովամ արքան հարկերի վերակացու Ադոնիրամին ուղարկեց իսրայելացիների մոտ, բայց իսրայելացիները քարկոծեցին նրան, ու նա մեռավ։ Ռոբովամ արքան հազիվ կարողացավ իր մարտակառքը բարձրանալ ու փախչել Երուսաղեմ։
Եվ Մովսեսն աղաղակեց Տիրոջը՝ ասելով. «Ի՞նչ անեմ այս ժողովրդին։ Քիչ էլ մնա՝ ինձ կքարկոծեն»։
Եվ ողջ ժողովուրդը սպառնաց քարկոծել նրանց քարերով։ Եվ Տիրոջ փառքը Վկայության խորանի վրա ամպի մեջ երևաց Իսրայելի բոլոր որդիներին։
Այդ ժամանակ պահակախմբի հրամանատարը, սպասավորների հետ գնալով, նրանց բերեց առանց բռնության, որովհետև վախենում էին ժողովրդից, որ հանկարծ չքարկոծվեն։