Ամբողջ թագավորությունը չեմ խլի, այլ հանուն իմ ծառա Դավթի և իմ ընտրած Երուսաղեմ քաղաքի՝ մեկ ցեղ կթողնեմ քո որդուն»։
Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 12:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իսրայելը գնաց իր տները, իսկ Հուդայի քաղաքներում բնակվող Իսրայելի որդիների վրա թագավորեց Ռոբովամը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Ռոբովամը թագավոր դարձավ Իսրայելի այն որդիների վրա, որ բնակվում էին Հուդայի քաղաքներում։ |
Ամբողջ թագավորությունը չեմ խլի, այլ հանուն իմ ծառա Դավթի և իմ ընտրած Երուսաղեմ քաղաքի՝ մեկ ցեղ կթողնեմ քո որդուն»։
իսկ նրա որդուն պիտի տամ երկու ցեղ, որպեսզի իմ ծառա Դավթի ճրագը միշտ վառ մնա իմ առջև՝ իմ Երուսաղեմ քաղաքում, որն ընտրել եմ, որպեսզի իմ անունն այնտեղ պաշտվի։
«Խոսի՛ր Հուդայի երկրի արքա Սողոմոնի որդի Ռոբովամի և Հուդայի տան ու Բենիամինի տան մնացած մարդկանց հետ ու նրանց ասա՛.
Սողոմոնի որդի Ռոբովամը թագավորեց Հուդայի երկրի վրա։ Ռոբովամը քառասունմեկ տարեկան էր, երբ թագավոր օծվեց և տասնյոթ տարի թագավորեց Երուսաղեմ քաղաքում, որը Տերն ընտրել էր Իսրայելի բոլոր ցեղերին պատկանող վայրերի միջից, որպեսզի այնտեղ պաշտվի իր անունը։ Նրա ամովնացի մոր անունն էր Նաամա։