Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 14:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ21 Սողոմոնի որդի Ռոբովամը թագավորեց Հուդայի երկրի վրա։ Ռոբովամը քառասունմեկ տարեկան էր, երբ թագավոր օծվեց և տասնյոթ տարի թագավորեց Երուսաղեմ քաղաքում, որը Տերն ընտրել էր Իսրայելի բոլոր ցեղերին պատկանող վայրերի միջից, որպեսզի այնտեղ պաշտվի իր անունը։ Նրա ամովնացի մոր անունն էր Նաամա։ Տես գլուխըՆոր վերանայված Արարատ Աստվածաշունչ21 Եվ Սողոմոնի որդի Ռոբովամը թագավորեց Հուդայում. Ռոբովամը քառասունմեկ տարեկան էր, երբ թագավոր դարձավ և տասնյոթ տարի թագավորեց Երուսաղեմում՝ այն քաղաքում, որը Տերն ընտրել էր Իսրայելի բոլոր ցեղերից՝ իր անունն այնտեղ դնելու համար. նրա մայրն ամմոնացի էր, անունը՝ Նաամա։ Տես գլուխը |