Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 12:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ռոբովամը նրանց հետ խոսեց ըստ երիտասարդների տված խորհրդի՝ ասելով. «Եթե իմ հայրը ծանր լուծ էր դրել ձեզ վրա, ապա ես կավելացնեմ ձեր լուծը։ Իմ հայրը ձեզ ծեծով էր խրատում, իսկ ես կարիճներով եմ խրատելու ձեզ»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ նրանց հետ խոսեց, ինչպես խորհուրդ էին տվել երիտասարդները, և ասաց. «Իմ հայրը ծանրացրել էր ձեր լուծը, ես ավելացնելու եմ ձեր լուծը, իմ հայրը ձեզ խարազաններով էր խրատում, ես կարիճներով եմ խրատելու ձեզ»։ |
ու դառնացնում էին նրանց կյանքը տաժանակիր աշխատանքով՝ կավագործությամբ, աղյուսաշինությամբ ու դաշտային զանազան գործերով։ Բոլոր գործերում նրանց ծառայեցնում էին ստրկաբար։
Արդարների խորհուրդները ճիշտ վճիռներ են, իսկ ամբարիշտները առաջնորդներն են նենգությունների։
Խոսքի իշխանությունն արդարության սկիզբն է, իսկ հակառակությունն ու կռիվը առաջնորդում են չքավորության։
Իսկ եթե ձեր սրտերում դառն նախանձ և հակառակություն ունեք, մի՛ պարծեցեք, մի՛ ստեք ընդդեմ ճշմարտության։