Տերը նրան ասաց. «Երկու ազգ կա քո արգանդում. քո որովայնից երկու տարբեր ժողովուրդներ պիտի ելնեն։ Մի ժողովուրդը պիտի գերազանցի մյուսին, և ավագը պիտի ծառայի կրտսերին»։
Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 11:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երբ Դավիթը կոտորում էր Եդովմը, զորագլուխ Հովաբը գնացել էր սպանվածներին թաղելու և կոտորելու Եդովմի բոլոր արուներին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որովհետև Դավիթը Եդովմում եղած ժամանակ, երբ զորապետ Հովաբը գնացել էր, որ սպանվածներին թաղի, Եդովմում նա կոտորեց բոլոր արուներին, |
Տերը նրան ասաց. «Երկու ազգ կա քո արգանդում. քո որովայնից երկու տարբեր ժողովուրդներ պիտի ելնեն։ Մի ժողովուրդը պիտի գերազանցի մյուսին, և ավագը պիտի ծառայի կրտսերին»։
Քո սրի միջոցով պիտի ապրես և քո եղբորը պիտի ծառայես։ Բայց կգա ժամանակ, երբ կքանդես ու կթոթափես նրա լուծը քո պարանոցից»։
Դավիթն անվանի դարձավ. երբ նա վերադառնում էր ասորիների դեմ մարտից, Գաբեղեմում տասնութ հազար մարդ կոտորեց։
Նա Եդովմի մեջ՝ եդովմացիների երկրի բոլոր տեղերում, բերդապահ զորքեր դրեց, և բոլոր եդովմացիները դարձան արքայի հպատակները։ Տերը հովանավորում էր Դավթին ամենուրեք, ուր էլ որ նա գնում էր։
Եվ Տերը մի թշնամի հարուցեց Սողոմոնի դեմ՝ եդովմացիների թագավորական սերնդից եդովմացի Ադերին։
Հովաբը և ողջ Իսրայելը վեց ամիս մնացին Եդովմում, մինչև որ կոտորեցին եդովմացի բոլոր արուներին։
Արդ, կոտորե՛ք բոլոր արու երեխաներին, նաև այն բոլոր կանանց, որոնք տղամարդու են մերձեցել, կոտորե՛ք։
Նրանք ճակատամարտ մղեցին մադիանացիների դեմ, ինչպես Տերն էր հրամայել Մովսեսին։ Նրանք կոտորեցին բոլոր արուներին։