Ես չէի հավատում ինձ ասված խոսքերին, մինչև որ անձամբ չեկա և աչքերովս չտեսա։ Քո իմաստնության և քո բարության համբավի կեսն անգամ չեն պատմել ինձ իմ երկրում։
Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 10:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երանելի են քո կանայք ու ծառաները, որ քո առջև կանգնած՝ ամեն օր լսում են քո ամբողջ իմաստնությունը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երանի՜ քո այս մարդկանց, քո այս ծառաներին, որոնք միշտ կանգնած են քո առջև և լսում են քո իմաստությունը։ |
Ես չէի հավատում ինձ ասված խոսքերին, մինչև որ անձամբ չեկա և աչքերովս չտեսա։ Քո իմաստնության և քո բարության համբավի կեսն անգամ չեն պատմել ինձ իմ երկրում։
Ռոբովամ արքան խորհրդակցեց ծերերի հետ, որոնք շրջապատում էին իր հայր Սողոմոնին նրա կենդանության օրոք, և ասաց. «Ի՞նչ խորհուրդ եք տալիս, որ պատասխան տանք այս ժողովրդին»։
Իր գործի մեջ զգույշ և փութկոտ մարդուն պետք է թագավորների առջև կանգնեցնել և ոչ թե անպիտան մարդկանց։
Երանելի է այն մարդը, որ կլսի ինձ, և այն մարդը, որ կպահի իմ ճանապարհները, իմ դռների մոտ հարատև կտքնի և կպահպանի իմ դռների մուտքերը։
Ես էլ ահավասիկ մնում եմ Մասեփայում, որպեսզի դեմ կանգնեմ այն քաղդեացիներին, որոնք կհարձակվեն ձեզ վրա։ Իսկ դուք գինի ու մի՛րգ մթերեք, ձեր ամանների մեջ յուղ կուտակե՛ք և բնակվե՛ք ձեր քաղաքներում, որոնք դուք քաջությամբ պահեցիք»։
Հարավի դշխոն դատաստանի ժամանակ հարություն պիտի առնի այս սերնդի մարդկանց հետ և պիտի դատի նրանց, որովհետև նա երկրի ծագերից եկավ լսելու Սողոմոնի իմաստությունը։ Բայց ահա Սողոմոնից մեծը կա այստեղ։