Փարավոնը, մատից հանելով իր մատանին, դրեց Հովսեփի մատին, նրան հագցրեց բեհեզյա պատմուճան և ոսկի մանյակ անցկացրեց նրա պարանոցին,
Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 10:28 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սողոմոնի երիվարները բերվում էին Եգիպտոսից և Թեկուայից, որտեղից դրանք գնում էին նրա վաճառականները։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Սողոմոնի համար ձիերը բերում էին Եգիպտոսից և Կուայից. թագավորի վաճառականների կարավանը ձիերը երամակով էր ծախու առնում։ |
Փարավոնը, մատից հանելով իր մատանին, դրեց Հովսեփի մատին, նրան հագցրեց բեհեզյա պատմուճան և ոսկի մանյակ անցկացրեց նրա պարանոցին,
Նրանք անասունները բերեցին Հովսեփի մոտ, իսկ Հովսեփը ձիու, ոչխարի, արջառի և էշի դիմաց նրանց կերակրեց հացով։
Եվ դուք, որ հույս եք դրել Եգիպտոսի վրա, նրանց հեծյալների ու երիվարների վրա, ինչպե՞ս պիտի կարողանաք կռվել իմ տիրոջ աշխարհակալ զորապետներից որևէ մեկի հետ։
Եգիպտոսի գույնզգույն թելերով բեհեզը քեզ համար որպես անկողնու ծածկոց է գործվել՝ շուրջդ փառք հյուսելու, իսկ ելիմացիների կղզիների ծիրանի ու կապուտակ հանդերձանքն էլ քեզ համար պաճուճանքի զարդ է եղել։
Իշխանը չպետք է մտածի իր երիվարները բազմացնելու մասին, ոչ էլ ժողովրդին Եգիպտոս ուղարկի, որովհետև Տերն ասել է. “Այլևս նույն ճանապարհով հետ չեք դառնալու”։