16 Գահավորակս պատել եմ ծածկոցներով, եգիպտական պաստառներով զարդարել,
16 Մահիճս պատել եմ ծածկոցներով, Եգիպտոսի երփներանգ հյուսվածքով։
Սողոմոնի երիվարները բերվում էին Եգիպտոսից և Թեկուայից, որտեղից դրանք գնում էին նրա վաճառականները։
Ամուսնու համար բեհեզ և ծիրանի է գործել իսկ իր համար՝ ծածկոցներ։
դրա համար ընդառաջ ելա քեզ. ցանկացա երեսդ տեսնել, և ահա գտա քեզ։
Մեր տան գերանները մայրիներ են, մեր ծածկերը՝ նոճիներ։
Ամաչելու են նաև բարակ կտավ մանող կտավագործները, և նրանք, որ բեհեզ են գործում։
Եգիպտոսի գույնզգույն թելերով բեհեզը քեզ համար որպես անկողնու ծածկոց է գործվել՝ շուրջդ փառք հյուսելու, իսկ ելիմացիների կղզիների ծիրանի ու կապուտակ հանդերձանքն էլ քեզ համար պաճուճանքի զարդ է եղել։
Ահավասիկ, ես հնոցն եմ գցում նրան, իսկ նրա հետ շնացած հանցակիցներին՝ մեծամեծ նեղությունների մեջ, եթե չապաշխարեն իրենց գործերի համար։