և երեք հարյուր զենք՝ կռածո ոսկուց՝ երեք մնաս ոսկի ծախսելով ամեն մի զենքի վրա։ Արքան դրանք զետեղեց Լիբանանի անտառ կոչված տանը։
Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 10:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սողոմոն արքայի ամբողջ սպասքը ոսկուց էր։ Ոսկի էին նաև լվացարանները, իսկ Լիբանանի անտառի տան ամբողջ ամանեղենը ոսկեպատ էր։ Արծաթե ոչինչ չկար, քանզի Սողոմոնի օրոք արծաթը հարգի չէր։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Սողոմոն թագավորի ըմպելիքի բոլոր անոթները ոսկե էին, և «Լիբանանի անտառի տան» բոլոր անոթները մաքուր ոսկուց էին, արծաթից չէին, քանի որ Սողոմոնի օրոք արծաթը մի բան չէր համարվում։ |
և երեք հարյուր զենք՝ կռածո ոսկուց՝ երեք մնաս ոսկի ծախսելով ամեն մի զենքի վրա։ Արքան դրանք զետեղեց Լիբանանի անտառ կոչված տանը։
Վեց աստիճանների այս ու այն կողմերում տասներկու առյուծներ կային։ Այսպիսի գահ չէր եղել ոչ մի թագավորության մեջ։
Սողոմոն արքան ծովում մինչև Թարսիս հասնելու կարող նավ ուներ Քիրամի նավերի հետ, և երեք տարին մեկ Թարսիսից մի նավ էր գալիս՝ բեռնված ոսկով, արծաթով, փղոսկրով, կապիկներով ու սիրամարգերով։
Տունը շինեց Լիբանանի անտառի փայտով։ Տունն ուներ հարյուր կանգուն երկարություն, հիսուն կանգուն լայնություն և երեսուն կանգուն բարձրություն. այն կառուցվել էր երեք շարք եղևնափայտե սյուներով, որոնց վրա դրված էին եղևնափայտե հեծաններ։
Տյուրոսն ամրոցներ շինեց իր համար և արծաթը գանձեց հողի պես, և ոսկին՝ ճանապարհների ցեխի պես։
Ոչ էլ շատ կանայք պետք է ունենա, որպեսզի նրա սիրտը չգայթակղվի, ոչ էլ շատ արծաթ ու ոսկի կուտակի։