Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 7:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

2 Տունը շինեց Լիբանանի անտառի փայտով։ Տունն ուներ հարյուր կանգուն երկարություն, հիսուն կանգուն լայնություն և երեսուն կանգուն բարձրություն. այն կառուցվել էր երեք շարք եղևնափայտե սյուներով, որոնց վրա դրված էին եղևնափայտե հեծաններ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

2 Շինեց նաև «Լիբանանի անտառի տունը». երկարությունը՝ հարյուր կանգուն, լայնությունը՝ հիսուն կանգուն, և բարձրությունը՝ երեսուն կանգուն, շինված էր չորս շարք սյուների վրա, որոնց վրա կային եղևնափայտե գերաններ։

Տես գլուխը Պատճենել




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 7:2
8 Խաչաձեւ Հղումներ  

և երեք հարյուր զենք՝ կռածո ոսկուց՝ երեք մնաս ոսկի ծախսելով ամեն մի զենքի վրա։ Արքան դրանք զետեղեց Լիբանանի անտառ կոչված տանը։


Սողոմոն արքայի ամբողջ սպասքը ոսկուց էր։ Ոսկի էին նաև լվացարանները, իսկ Լիբանանի անտառի տան ամբողջ ամանեղենը ոսկեպատ էր։ Արծաթե ոչինչ չկար, քանզի Սողոմոնի օրոք արծաթը հարգի չէր։


Նաև կառուցեց մի հարկ սյուների վրա։ Կառույցը քառասունհինգ սյուն ուներ. ամեն մի շարքի վրա՝ տասնհինգ սյուն։


Երբ Սողոմոնն ավարտեց Տիրոջ տան և արքունի տան շինությունը, ինչպես նաև այն բոլոր շինությունները, որ նա կամենում էր կատարել,


իրեն պատկանող բոլոր բնակելի քաղաքները, ռազմակառքերի, բոլոր երիվարների համար սահմանված քաղաքները և այն ամենը, որ Սողոմոնն ուզեց շինել Երուսաղեմում, Լիբանանում և ամբողջ երկրում։


Ոսկուց պատրաստեց նաև երեք հարյուր կռածո նիզակ՝ յուրաքանչյուր նիզակի համար օգտագործելով երեք հարյուր դահեկան։ Արքան դրանք դրեց Լիբանանի անտառ կոչված տան մեջ։


Պարանոցդ՝ փղոսկրյա աշտարակի, աչքերդ՝ Եսեբոնի ծովակներին՝ Բաթ-Րաբիմի դարպասների մոտ։ Ռունգերդ նման են Դամասկոս նայող Լիբանանի աշտարակին։


Նրանք պիտի կործանեն Հուդայի դարպասները և այն ժամանակ պիտի տեսնեն քաղաքի ընտիր-ընտիր ապարանքները,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ