Իրենց հայրը՝ Իսրայելը, ասաց նրանց. «Եթե այդպես է, արե՛ք այդ։ Ձեր ամանները լցրե՛ք մեր երկրի պտուղներով և այդ մարդուն նվերնե՛ր տարեք՝ կնդրուկ, մեղր, խունկ, զմուռս, բևեկն և ընկույզ։
Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 10:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նա Սողոմոնին նվիրեց հարյուր քսան տաղանդ ոսկի, շատ առատ խունկ և թանկագին քարեր։ Ոչ մի անգամ այդքան շատ և անուշահոտ խունկ չէր ստացվել, ինչքան որ Սաբայի թագուհին նվիրեց Սողոմոն արքային։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ թագավորին հարյուր քսան տաղանդ ոսկի և խիստ շատ խունկ ու պատվական քարեր տվեց. և այդքան շատ խունկ, որքան Սաբայի թագուհին տվեց Սողոմոնին, այլևս չեկավ։ |
Իրենց հայրը՝ Իսրայելը, ասաց նրանց. «Եթե այդպես է, արե՛ք այդ։ Ձեր ամանները լցրե՛ք մեր երկրի պտուղներով և այդ մարդուն նվերնե՛ր տարեք՝ կնդրուկ, մեղր, խունկ, զմուռս, բևեկն և ընկույզ։
Նա եկավ Երուսաղեմ շատ մեծ շքախմբով, խնկեր, շատ առատ ոսկի ու թանկարժեք ակնեղեն բարձած ուղտերով։ Նա մտավ Սողոմոնի մոտ և խոսեց այն ամենի մասին, ինչ որ կար իր սրտում։
Դրա համար իմ ժողովուրդը պիտի վերադառնա այստեղ, Եվ օրերս իրենց լրումին պիտի հասնեն նրանց հետ։
Թեպետ և ասում էի. «Եթե այսպես պատմեմ, Դիմացդ պիտի գտնեմ քո որդիների սերնդին, Որոնց և ուխտեցի»։
Տերն ասաց Մովսեսին. «Վերցրո՛ւ անուշաբույր նյութեր. ստաշխ, եղնգաքար, անուշաբույր քաղբան և մաքուր կնդրուկ։ Դրանք թող քաշով իրար հավասար լինեն։
Ինձ համար արծաթ, ոսկի և թագավորական գանձեր կուտակեցի ինձ ենթակա գավառներից։ Գուսաններ, երգիչներ ու երգչուհիներ ունեցա և մարդու որդու համար՝ ամեն մեղկություն։ Տղամարդ և կին տակառապետներ բերեցի ինձ համար՝ բաժակներս լցնելու համար։
Երբ տուն մտան, տեսան մանկանն իր մոր՝ Մարիամի հետ, և առջևն ընկնելով՝ երկրպագեցին նրան։ Ապա բացելով իրենց գանձատուփերը՝ նրան ընծաներ մատուցեցին՝ ոսկի, կնդրուկ և զմուռս։
Այն ուներ Աստծու փառքը, և նրա մեջ կար մի լուսավորություն՝ նման թանկարժեք քարերի, ինչպես բյուրեղյա ու կենդանի հասպիս քարը։