Սադովկ քահանան յուղով լի եղջյուրն առավ խորանից և օծեց Սողոմոնին, եղջերափող հնչեցրեց, և ամբողջ ժողովուրդը բացականչեց. «Կեցցե՜ Սողոմոն արքան»։
Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 1:40 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Բոլոր մարդիկ եկան նրա հետևից, պարեր պարելով՝ մեծ ուրախություն արեցին, և երկիրը դղրդաց նրանց ձայնից։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ ամբողջ ժողովուրդը գալիս էր նրա ետևից և ժողովուրդը սրինգներ նվագելով մեծապես ուրախանում էր և ցնծում, և երկիրը դղրդում էր նրանց ձայներից։ |
Սադովկ քահանան յուղով լի եղջյուրն առավ խորանից և օծեց Սողոմոնին, եղջերափող հնչեցրեց, և ամբողջ ժողովուրդը բացականչեց. «Կեցցե՜ Սողոմոն արքան»։
Երբ Ադոնիան ու նրա բոլոր հյուրերն ավարտեցին ուտելը, լսեցին ուրախության աղմուկ-աղաղակը։ Հովաբը, լսելով եղջերափողի ձայնը, ասաց. «Այս ի՞նչ աղմուկ է բարձրացել քաղաքում»։
և Սադովկ քահանան ու Նաթան մարգարեն նրան թագավոր օծեցին Գեհովնում։ Ապա այնտեղից ուրախությամբ եկան, ու քաղաքը դղրդաց։ Ահա այդ ձայնն է, որ լսում եք։
և տեսավ, որ արքան, ինչպես կարգն է, կանգնել է սյան մոտ, իսկ երգիչներն ու փողհարները՝ նրա շուրջը։ Երկրի ամբողջ ժողովուրդը ուրախանում էր և փող հնչեցնում։ Գոթողիան պատառոտեց իր հագուստները և աղաղակեց՝ ասելով. «Դա՜վ է, դա՜վ»։
Երկրի ամբողջ ժողովուրդն ուրախացավ, քաղաքը հանդարտվեց։ Գոթողիային արքունի տան մոտ սպանել էին սրով։
Սաղմոս Դավթի Նոր օրհնությո՛ւն երգեք Տիրոջը, Որովհետև սքանչելիքներ գործեց։ Փրկեց նրան իր աջը և իր սուրբ բազուկը։
Մեծապես ուրախացի՛ր, դո՛ւստր Սիոնի, ազդարարի՛ր, դո՛ւստր Երուսաղեմի, ահա քո Թագավորը գալիս է քեզ մոտ, արդարը և փրկիչը. նա հեզ է՝ հեծած էշի վրա և նրա ավանակի վրա։
Եվ երբ նա մոտեցավ Ձիթենյաց լեռան զառիվայրին, աշակերտների ամբողջ բազմությունը ուրախությամբ և բարձրաձայն սկսեց փառաբանել Աստծուն՝ կատարված բոլոր հրաշագործությունների համար, որ տեսան։
Ամբողջ ժողովուրդը գնաց Գաղգաղա և այնտեղ՝ Գաղգաղայում, Տիրոջ առջև, Սամուելը Սավուղին թագավոր օծեց։ Խաղաղության զոհեր մատուցեցին Տիրոջ առաջ, և Սամուելն ու ամբողջ ժողովուրդը շատ ուրախացան։
Երբ Տիրոջ Ուխտի տապանակը բանակատեղի բերվեց, ամբողջ Իսրայելը մեծաձայն աղաղակեց, և երկիրը թնդաց։