Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Ղուկաս 19:37 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

37 Եվ երբ նա մոտեցավ Ձիթենյաց լեռան զառիվայրին, աշակերտների ամբողջ բազմությունը ուրախությամբ և բարձրաձայն սկսեց փառաբանել Աստծուն՝ կատարված բոլոր հրաշագործությունների համար, որ տեսան։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

37 Եվ երբ նա արդեն Ձիթենյաց լեռան զառիվայրին մոտեցավ, աշակերտների ամբողջ բազմությունն ուրախությամբ սկսեց բարձր ձայնով Աստծուն օրհնել այն բոլոր հրաշքների համար, որ տեսել էր։

Տես գլուխը Պատճենել




Ղուկաս 19:37
20 Խաչաձեւ Հղումներ  

Ամբողջ Իսրայելը Տիրոջ Ուխտի տապանակը տարավ տոնական աղաղակներով, շեփորով ու ծնծղաներով, քնարներ ու տավիղներ նվագելով։


Եզեկիան ու ամբողջ ժողովուրդն ուրախացան, որ Աստված այս բանն արել էր ժողովրդի համար, որովհետև այն անսպասելի արագ էր եղել։


Երբ մոտեցան Երուսաղեմին և եկան Բեթփագե՝ Ձիթենյաց լեռան մոտ, Հիսուսն իր աշակերտներից երկուսին ուղարկեց


Եվ մինչ Հիսուսը նստած էր Ձիթենյաց լեռան վրա՝ տաճարի դիմաց, Պետրոսը, Հակոբոսը, Հովհաննեսը և Անդրեասը առանձին հարցրին նրան.


Ապա գոհություն մատուցելուց հետո ելան Ձիթենյաց լեռը։


Եվ կույրն իսկույն տեսավ. գնում էր Հիսուսի հետևից և փառք էր տալիս Աստծուն։ Եվ ամբողջ ժողովուրդը, տեսնելով այս, գովաբանում էր Աստծուն։


Մյուսն էլ եկավ և ասաց. “Տե՛ր, ահա քո մնասը, որ թաշկինակի մեջ ծրարած պահում էի.


Երբ մոտեցավ Բեթփագեին և Բեթանիային, այն լեռան մոտ, որ կոչվում է Ձիթենյաց, ուղարկեց իր աշակերտներից երկուսին


Եվ մինչ նա առաջանում էր, մարդիկ իրենց հանդերձները փռում էին ճանապարհի վրա։


Ահը պատեց բոլորին. փառավորում էին Աստծուն և ասում. «Մի մեծ մարգարե է հայտնվել մեր մեջ», և «Աստված բարությամբ այցելել է իր ժողովրդին»։


Եվ դրա համար էլ նրան ընդառաջ ելավ ժողովուրդը, որովհետև լսել էին, որ այդ նշաններն էր արել։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ