Սավուղի որդի Հովնաթանի որդի Մեմփիբոսթեն եկավ Դավիթ արքայի մոտ, ընկավ երեսնիվայր և երկրպագություն արեց նրան։ Դավիթն ասաց նրան. «Մեմփիբոսթե՛»։ Նա ասաց. «Ահավասիկ ես քո ծառան եմ»։
Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 1:31 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Բերսաբեեն երեսնիվայր մինչև գետին խոնարհվեց ու գլուխ տալով արքային՝ ասաց. «Հավիտյան կեցցե՛ իմ տերը՝ Դավիթ արքան»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Բերսաբեն, գլուխը մինչև գետին խոնարհելով, երկրպագեց թագավորին և ասաց. «Թող հավիտյան ապրի իմ տեր Դավիթ արքան»։ |
Սավուղի որդի Հովնաթանի որդի Մեմփիբոսթեն եկավ Դավիթ արքայի մոտ, ընկավ երեսնիվայր և երկրպագություն արեց նրան։ Դավիթն ասաց նրան. «Մեմփիբոսթե՛»։ Նա ասաց. «Ահավասիկ ես քո ծառան եմ»։
Այսօր նա իջել է, մորթել բազում արջառներ, ոչխարներ ու գառներ, կանչել արքայի բոլոր որդիներին, զորքի հրամանատարներին ու Աբիաթար քահանային։ Նրանք ահա ուտում ու խմում են նրա մոտ՝ ասելով. “Կեցցե՛ Ադոնիա արքան”,
և թագավորին ասացի. «Արքա՛, դու ապրի՛ր հավիտյան. իմ դեմքն ինչպե՞ս տխուր ու տրտում չլինի, երբ իմ քաղաքն ու իմ հոր տունը անապատ է, իսկ դարպասները՝ հրից ոչնչացած»։
Նույնը վերաբերում է ձեզնից ամեն մեկին, որ յուրաքանչյուր ոք իր կնոջն այնպես սիրի, ինչպես ինքն իրեն, և կինը ակնածի իր մարդուց։
Հիրավի, եթե պատկառում ենք մեր մարմնավոր հայրերից, որոնք մեզ խրատում են, որչա՜փ առավել պետք է հնազանդվենք հոգիների Հորը, որ ապրենք։
Տղան գնաց, իսկ Դավիթը Երգաբ կոչվող քարից դուրս եկավ, երեսի վրա ընկավ գետնին և նրան երեք անգամ երկրպագություն արեց։ Նրանք իրար համբուրեցին, և ամեն մեկն իր ընկերոջ համար երկար ժամանակ լաց եղավ։
Դավիթն այս խոսքերով համոզեց իր մարդկանց ու թույլ չտվեց, որ Սավուղի վրա հարձակվեն ու սպանեն։ Սավուղը դուրս եկավ այդ քարայրից ու գնաց իր ճանապարհով։