Նա վեր կացավ ու գնաց Քեբրոն։ Աբեսաղոմը պատգամավորներ ուղարկեց Իսրայելի բոլոր ցեղերին և ասաց. «Երբ եղջերափողի ձայն լսեք, աղաղակե՛ք. “Աբեսաղոմը թագավորեց Քեբրոնում”»։
Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 1:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ բայց ահա Ադոնիան է թագավորել, և դու, տե՛ր իմ արքա, այդ չգիտես։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իսկ հիմա ահա Ադոնիան է թագավոր դարձել, և դու, տե՛ր իմ թագավոր, չգիտես։ |
Նա վեր կացավ ու գնաց Քեբրոն։ Աբեսաղոմը պատգամավորներ ուղարկեց Իսրայելի բոլոր ցեղերին և ասաց. «Երբ եղջերափողի ձայն լսեք, աղաղակե՛ք. “Աբեսաղոմը թագավորեց Քեբրոնում”»։
Նաթան մարգարեն, խոսելով Սողոմոնի մոր՝ Բերսաբեեի հետ, ասաց. «Չե՞ս լսել, որ Ադոնիան՝ Ագիթի որդին, թագավոր է դարձել, և մեր տերը՝ Դավիթ արքան, այդ չգիտի։
Նա պատասխանեց. «Իմ տե՛ր արքա, դու Տիրոջով՝ քո Աստծով երդվեցիր քո աղախնին ու ասացիր՝ “Քո որդի Սողոմոնն է թագավորելու ինձնից հետո, նա է նստելու իմ աթոռին”,
Նա շատ արջառներ, ոչխարներ ու գառներ է մորթել, կանչել է արքայի բոլոր որդիներին, Աբիաթար քահանային ու զորքի հրամանատար Հովաբին, իսկ քո ծառա Սողոմոնին չի կանչել։
Նաթանն ասաց. «Տե՛ր իմ արքա, դո՞ւ ես ասել՝ “Ադոնիան է թագավորելու ինձնից հետո և նստելու իմ աթոռին”։
Արդյո՞ք այս բանն իմ տեր արքայի հրամանով է կատարվել։ Սակայն դու քո ծառային չես հայտնել, թե իրենից հետո ո՛վ պիտի նստի իմ տեր արքայի աթոռին»։
Ադոնիան՝ Ագիթի որդին, մեծամտանալով ասաց. «Ես պետք է թագավորեմ»։ Եվ նա կառքեր պատրաստեց ու հեծյալներ ձեռք բերեց, ինչպես նաև իր առջևից վազող հիսուն պահապաններ։