Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 1:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

11 Նաթան մարգարեն, խոսելով Սողոմոնի մոր՝ Բերսաբեեի հետ, ասաց. «Չե՞ս լսել, որ Ադոնիան՝ Ագիթի որդին, թագավոր է դարձել, և մեր տերը՝ Դավիթ արքան, այդ չգիտի։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

11 Եվ Նաթանն ասաց Բերսաբեին՝ Սողոմոնի մորը. «Չե՞ս լսել, որ Ագգիթի որդի Ադոնիան թագավոր է դարձել, և մեր տերը՝ Դավիթը, չգիտի։

Տես գլուխը Պատճենել




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 1:11
9 Խաչաձեւ Հղումներ  

Նա վեր կացավ ու գնաց Քեբրոն։ Աբեսաղոմը պատգամավորներ ուղարկեց Իսրայելի բոլոր ցեղերին և ասաց. «Երբ եղջերափողի ձայն լսեք, աղաղակե՛ք. “Աբեսաղոմը թագավորեց Քեբրոնում”»։


չորրորդը Ագգիթի որդի Ադոնիան էր, հինգերորդը Ամիտաղի որդի Սափատիան էր,


բայց Նաթան մարգարեին, Բանեաին, թիկնապահներին ու Սողոմոնին՝ իր եղբորը, չկանչեց։


Ագիթի որդի Ադոնիան, Սողոմոնի մայր Բերսաբեեի մոտ գալով, խոնարհվեց նրա առաջ։ Բերսաբեեն հարցրեց. «Բարի՞ նպատակով ես գալիս մոտս»։ Ադոնիան ասաց. «Բարի նպատակով»։ Եվ ավելացրեց.


Դավիթ արքան ասաց բոլոր հավաքվածներին. «Իմ որդի Սողոմոնը, որին Տերն ընտրեց իր համար, փոքր է, իսկ գործը՝ մեծ, քանզի ոչ թե մարդու համար է այս շինվածքը, այլ Տիրոջ՝ Աստծու։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ