Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 1:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

17 Նա պատասխանեց. «Իմ տե՛ր արքա, դու Տիրոջով՝ քո Աստծով երդվեցիր քո աղախնին ու ասացիր՝ “Քո որդի Սողոմոնն է թագավորելու ինձնից հետո, նա է նստելու իմ աթոռին”,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

17 Եվ նա ասաց նրան. «Տե՛ր իմ, դու քո Տեր Աստծով երդվեցիր քո աղախնին, թե՝ “Քո որդի Սողոմոնը պիտի թագավոր լինի ինձնից հետո, և նա պիտի նստի իմ աթոռին”։

Տես գլուխը Պատճենել




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 1:17
7 Խաչաձեւ Հղումներ  

Սառան ծիծաղեց իր մտքում և ասաց. «Այն, ինչ մինչև այժմ ինձ հետ չկատարվեց, հիմա՞ պիտի կատարվի, երբ իմ ամուսինն էլ է ծերացել»։


Գնա մտի՛ր Դավիթ արքայի մոտ, խոսի՛ր նրա հետ և ասա՛. “Չէ՞ որ դու ինքդ, տե՛ր իմ արքա, երդվելով քո աղախնին, ասացիր՝ “Քո որդի Սողոմոնն է թագավորելու ինձնից հետո, նա է նստելու իմ աթոռին”։ Ուրեմն ինչո՞ւ է Ադոնիան թագավորել”։


Երբ կսկսես խոսել արքայի հետ, ես կմտնեմ ու կհաստատեմ քո խոսքերը»։


Բերսաբեեն խոնարհվեց ու երկրպագեց արքային։ Արքան հարցրեց. «Ի՞նչ է խնդրանքդ»։


բայց ահա Ադոնիան է թագավորել, և դու, տե՛ր իմ արքա, այդ չգիտես։


Ինչպես երդվելով Տիրոջով՝ Իսրայելի Աստծով, ասել եմ՝ “Քո Սողոմոն որդին է թագավորելու ինձնից հետո, և իմ փոխարեն նա է նստելու իմ աթոռին”, այդպես էլ անելու եմ հենց այսօր»։


ինչպես, օրինակ, Սառան, որ հնազանդ էր Աբրահամին և նրան իր տերն էր կոչում։ Դուք էլ նրա զավակները եղաք. բարեգո՛րծ եղեք և ոչ մի բանից մի՛ սարսափեք։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ