Բ ՕՐԵՆՔ 9:25 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ես Տիրոջ առջև աղաչեցի քառասուն օր, քառասուն գիշեր։ Ես աղաչեցի, որովհետև Տերն ասում էր, որ կկոտորի ձեզ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ես քառասուն օր և քառասուն գիշեր վայր ընկա Տիրոջ առաջ և աղաչեցի, որովհետև Տերն ասում էր, որ ձեզ կոտորի։ |
Մովսեսը Տիրոջ առջև էր քառասուն օր ու քառասուն գիշեր։ Նա հաց չկերավ, ջուր չխմեց և տախտակների վրա գրի առավ ուխտի խոսքերը՝ տասը պատվիրանները։
Տեսնելով, որ մեղանչել եք Տիրոջ՝ մեր Աստծու առջև, ձեզ համար ձուլածո կուռքեր եք պատրաստել, շեղվել եք այն ուղուց, որ Տերն էր պատվիրել,
Տիրոջ առջև կրկին աղաչեցի, ինչպես առաջին անգամ, քառասուն օր, քառասուն գիշեր հաց չկերա, ջուր չխմեցի ձեր գործած բոլոր մեղքերի քավության համար, որովհետև Տիրոջ՝ մեր Աստծու առջև չար գործեր էիք կատարել ու բարկացրել նրան։