որպեսզի նրանք վախենան քեզնից ու քո ճանապարհներով ընթանան բոլոր այն օրերին, որ կապրեն իրենց հայրերին տրված երկրում։
Բ ՕՐԵՆՔ 8:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Պահի՛ր Տիրոջ՝ քո Աստծու պատվիրանները, գնա՛ նրա ճանապարհներով և երկյո՛ւղ կրիր նրանից։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ուրեմն կպահես քո Տեր Աստծու պատվիրանները, որպեսզի նրա ճանապարհներով գնաս և վախենաս նրանից, |
որպեսզի նրանք վախենան քեզնից ու քո ճանապարհներով ընթանան բոլոր այն օրերին, որ կապրեն իրենց հայրերին տրված երկրում։
Օրհներգություն տաճար բարձրացող ուխտավորների համար «Բազում անգամ մարտնչեցին իմ դեմ Իմ մանկությունից,- թող ասի Իսրայելը,-
Եվ դրանց վկայի՛ր Աստծու հրամաններն ու օրենքները և ցո՛ւյց տուր այն ճանապարհը, որով ընթանալու են, և այն գործերը, որ պետք է կատարեն։
Երկուսն էլ Աստծու առաջ արդար էին ու անարատ կերպով ընթանում էին Տիրոջ բոլոր պատվիրանների և օրենքների ճանապարհով։
Ո՞վ կարող է նրանց սրտերը այնպես անել, որ երկնչեն ինձանից ու պահեն իմ պատվիրանները բոլոր օրերում, որպեսզի հավիտյան լավ լինի նրանց ու նրանց որդիների համար։
Գնացե՛ք այն ճանապարհով, որ պատվիրել է ձեզ Տերը՝ մեր Աստվածը, որպեսզի տեղավորի ձեզ ու բարիք գործի ձեզ համար, և դուք երկար ապրեք այն երկրում, որ ստանալու եք իբրև ժառանգություն»։
Հոգուդ մեջ պիտի համոզվես, որ ինչպես մարդ խրատում է իր որդուն, այնպես էլ Տերը՝ քո Աստվածը, խրատեց քեզ։
Այն երկիրը, որ Տերը՝ քո Աստվածը, տանելու է քեզ, լավ ու բերրի մի երկիր է, որտեղ դաշտերում ու լեռներում բխում են ջրերի վտակներ ու երկրի խորքերից՝ աղբյուրներ։
Իսկ դուք երկյո՛ւղ կրեք Տիրոջից և ձեր ամբողջ սրտով, ճշմարտությամբ ծառայե՛ք նրան, քանի որ տեսաք, թե մեզ համար ի՛նչ մեծ գործեր արեց,