Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ՕՐԵՆՔ 8:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

7 Այն երկիրը, որ Տերը՝ քո Աստվածը, տանելու է քեզ, լավ ու բերրի մի երկիր է, որտեղ դաշտերում ու լեռներում բխում են ջրերի վտակներ ու երկրի խորքերից՝ աղբյուրներ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

7 որովհետև քո Տեր Աստվածը քեզ տանում է մի լավ երկիր, մի առատ երկիր՝ դաշտերից և լեռներից բխող գետերով, աղբյուրներով և խոր ջրերով,

Տես գլուխը Պատճենել




Բ ՕՐԵՆՔ 8:7
17 Խաչաձեւ Հղումներ  

Իր ավանակին կկապի որթատունկից, իսկ որթատունկի ոստից՝ էշի քուռակին։ Իր պատմուճանը կլվա գինով և իր հագուստը՝ խաղողի արյամբ։


մինչև որ գամ, ձեզ վերցնեմ ու տանեմ մի երկիր, որ ձեր երկրի նման է՝ ցորենի ու գինու երկիր, այգիների ու հացի երկիր, ձիթենիների, յուղի ու մեղրի երկիր։ Դուք այնտեղ կապրեք ու չեք մեռնի։ Մի՛ լսեք Եզեկիային, որովհետև խաբում է ձեզ՝ ասելով՝ “Տերը մեզ կփրկի”։


Իր հրամանը հաստատեց Հակոբի համար Եվ իր հավիտենական ուխտը՝ Իսրայելի համար։


Նրանք տեսան Տիրոջ գործերն ու սքանչելիքները Անդունդի խորքերում.


և իջա փրկելու նրանց եգիպտացիների ձեռքից, հանելու նրանց այն երկրից ու տանելու բարի ու ընդարձակ մի երկիր, որ կաթ ու մեղր է բխեցնում՝ քանանացիների, քետացիների, ամորհացիների, փերեզացիների, խևացիների, գերգեսացիների և հեբուսացիների երկիրը։


մինչև որ գամ և տանեմ ձեզ մի երկիր, որ նման է ձեր երկրին, երկիր ցորենի ու գինու, հացառատ ու այգեշատ։


Իմ սիրելի այգու համար պիտի երգեմ նրա սիրեցյալի երգը. «Մի անկյունում՝ արգավանդ մի տեղում, այգի ուներ իմ սիրելին։


Տարավ մեզ Քերմել՝ ուտելու նրա պտուղն ու բարիքները”. իսկ դուք մտաք ու պղծեցիք իմ երկիրը, իմ ժառանգությունը պղծության մատնեցիք։


Վերցրեց նաև երկրի սերմից, դաշտի երեսին տնկի դրեց և այն առատ ջրերի մոտ՝ երևացող մի տեղում հաստատեց։


այն օրը նրանց ձեռք մեկնեցի՝ եգիպտացիների երկրից դուրս բերելու դեպի այն երկիրը, որ նրանց համար էի պատրաստել, երկիր, որ կաթ ու մեղր է բխեցնում, որ ավելի քաղցր է, քան ուրիշ որևէ երկրինը։


Պահի՛ր Տիրոջ՝ քո Աստծու պատվիրանները, գնա՛ նրա ճանապարհներով և երկյո՛ւղ կրիր նրանից։


Դա ցորենի, գարու և գինու, այգիների ու նռնենիների երկիր է, ձիթենիների, յուղի ու մեղրի երկիր,


Երբ որ գնաք, կտիրեք մի անհոգ ժողովրդի և ընդարձակ երկրի, որովհետև Աստված այն մատնել է մեր ձեռքը։ Դա մի այնպիսի տեղ է, որտեղ երկրի վրա եղած ոչ մի բանի պակասություն չկա»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ