Սակայն նրանք չլսեցին ինձ, նրանց ականջը չանսաց, և նրանք ավելի խստապարանոց դարձան, քան իրենց հայրերը։
Բ ՕՐԵՆՔ 8:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եթե չանսաք Տիրոջ՝ ձեր Աստծու ձայնին, կկորչեք այնպես, ինչպես կորան մյուս ազգերը, որոնց վերացրեց Տերը ձեր առջևից»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ այն ազգերի նման, որոնց Տերը կորստյան է մատնում ձեր առջևից, որովհետև ձեր Տեր Աստծու խոսքը չլսեցիք»։ |
Սակայն նրանք չլսեցին ինձ, նրանց ականջը չանսաց, և նրանք ավելի խստապարանոց դարձան, քան իրենց հայրերը։
Այդ ժողովրդի դիերը կերակուր պիտի դառնան երկնքի թռչունների և երկրի գազանների համար, և մարդ չի լինելու, որ հեռու քշի նրանց։
“Այսպես է ասում Ամենակալ Տերը. “Սա այն Երուսաղեմն է և նրա շրջակա գավառները, որ դրել եմ հեթանոսների մեջ։
Ձեզնից վերապրածներն իրենց գործած մեղքերի համար պիտի կոտորվեն իրենց թշնամիների երկրում և իրենց հայրերի մեղքերի համար նրանց հետ հալումաշ պիտի լինեն։
ապա այսօր վկա եմ կանչում երկինքն ու երկիրը, որ կվերանաք Հորդանան գետի այն կողմում գտնվող երկրից, ուր դուք գնում եք՝ այն ժառանգելու։ Երկար կյանք չեք ունենա այնտեղ, այլ անպայման կոչնչանաք։