Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀԵՍՈՒ 23:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

8 այլ Տիրոջ՝ մեր Աստծու հետևից գնաք, ինչպես որ արել եք մինչև այսօր։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

8 այլ ձեր Տեր Աստծո՛ւն հարեք, ինչպես որ արել եք մինչև այսօր։

Տես գլուխը Պատճենել




ՀԵՍՈՒ 23:8
11 Խաչաձեւ Հղումներ  

Տիրոջից՝ քո Աստծուց, երկնչի՛ր, պաշտի՛ր նրան, հարի՛ր նրան և երդվի՛ր նրա անունով,


Միայն թե շատ զգո՛ւյշ եղեք, որ կատարեք այն պատվիրաններն ու օրենքը, որ պատվիրել է մեզ Տիրոջ ծառա Մովսեսը. այն է՝ սիրել Տիրոջը՝ մեր Աստծուն, ընթանալ նրա բոլոր ճանապարհներով, պահել նրա պատվիրանները, հարել նրան և պաշտել նրան ձեր ամբողջ սրտով և ձեր ամբողջ հոգով»։


Երբ նա եկավ ու տեսավ Աստծու շնորհները, ուրախացավ և հորդորում էր բոլորին, որպեսզի նրանք հոժար սրտով փարված մնան Տիրոջը,


մի՛ լսեք այդ մարգարեի խոսքերը կամ երազահանի երազները, որովհետև Տերը՝ Աստված, դրանով փորձում է ձեզ՝ իմանալու, թե սիրո՞ւմ եք Տիրոջը՝ մեր Աստծուն, ձեր ամբողջ սրտով ու ձեր ամբողջ հոգով։


Եթե ընդունեք այս բոլոր պատվիրանները, որոնք ես այսօր հաղորդում եմ ձեզ անել, և սիրեք Տիրոջը՝ ձեր Աստծուն, գնաք նրա ճանապարհով ու հարեք նրան,


իսկ դուք, որ հարեցիք Տիրոջը՝ ձեր Աստծուն, բոլորդ էլ կենդանի եք մնացել մինչ այսօր։


Չլինի թե մտնեք այն մնացած ազգերի մեջ. թող նրանց աստվածների անունները չտրվեն ձեր մեջ, նրանցով չերդվեք, չպաշտեք նրանց և նրանց երկրպագություն չանեք,


Տերը ձեր առաջ կոտորեց նրանց՝ մեծամեծ և հզոր ազգերին, և ոչ ոք դեմ չկանգնեց ձեզ մինչև այսօր։


Նա Տիրոջն ապավինեց, նրա ճանապարհից չխոտորվեց, պահեց Մովսեսին պատգամված պատվիրանները,


Եթե չանսաք Տիրոջ՝ ձեր Աստծու ձայնին, կկորչեք այնպես, ինչպես կորան մյուս ազգերը, որոնց վերացրեց Տերը ձեր առջևից»։


Տիրոջ՝ ձեր Աստծու հետևի՛ց գնացեք, նրանից երկնչե՛ք, նրա պատվիրանները կատարե՛ք, անսացե՛ք նրա ձայնին ու նրան հարե՛ք,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ