Բ ՕՐԵՆՔ 34:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրան թաղեցին Գայիում, Փոգովրի տան մոտ, և ոչ ոք մինչև այսօր չգիտի, թե որտե՛ղ է նրա գերեզմանը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ նա նրան թաղեց Մովաբի երկրի ձորում՝ Բեթփեգորի դիմաց, և ոչ մի մարդ չիմացավ նրա գերեզմանի տեղը մինչև այսօր։ |
Հորդանան գետի այն կողմում՝ Փոգովրի տան մոտ գտնվող ձորում, Եսեբոնում ապրող ամորհացիների Սեհովն արքայի երկրում, որի բնակիչներին ոչնչացրել էին Մովսեսն ու Իսրայելի որդիները, եգիպտացիների երկրից դուրս գալուց հետո։
այն դեպքում, երբ Միքայել հրեշտակապետը, բանսարկու սատանայի հետ Մովսեսի մարմնի մասին վիճելիս, չհամարձակվեց հայհոյալից խոսքերով դատապարտել նրան, այլ ասաց. «Տերը թող սաստի քեզ»։