Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Հուդա 1:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

9 այն դեպքում, երբ Միքայել հրեշտակապետը, բանսարկու սատանայի հետ Մովսեսի մարմնի մասին վիճելիս, չհամարձակվեց հայհոյալից խոսքերով դատապարտել նրան, այլ ասաց. «Տերը թող սաստի քեզ»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

9 Այն դեպքում, երբ Միքայել հրեշտակապետը, սատանայի հետ վիճելով, պատասխան էր տալիս Մովսեսի մարմնի մասին, չհամարձակվեց հայհոյանքի խոսքեր ասելով դատապարտել, այլ ասաց. «Տերը թող քեզ նախատի»։

Տես գլուխը Պատճենել




Հուդա 1:9
16 Խաչաձեւ Հղումներ  

Եվ Տերն ասաց սատանային. «Տերը կսաստի քեզ, սատանա՛, կսաստի քեզ Տերը, որն ընտրեց Երուսաղեմը. արդ մի՞թե այն կրակից ազատված մի խանձափայտ չէ»։


այն դեպքում, երբ հրեշտակները, որոնք զորությամբ և կարողությամբ ավելի մեծ են իրենցից, նրանց դեմ հայհոյալից դատապարտություն չեն բերում Տիրոջ առաջ։


Եվ երկնքում պատերազմ եղավ։ Միքայելը և իր հրեշտակները կռվում էին վիշապի դեմ. վիշապը կռվում էր իր հրեշտակներով։


Նրան թաղեցին Գայիում, Փոգովրի տան մոտ, և ոչ ոք մինչև այսօր չգիտի, թե որտե՛ղ է նրա գերեզմանը։


չարի փոխարեն չար մի՛ հատուցեք կամ նախատինքի փոխարեն՝ նախատինք, այլ, ընդհակառակը, օրհնեցե՛ք, որովհետև հենց այդ բանին կոչվեցիք՝ օրհնությունը ժառանգելու։


որովհետև երբ հրամանը լսվի, հրեշտակապետն ազդարարի և Աստծու փողը հնչի, Տերն ինքը պիտի իջնի երկնքից, և Քրիստոսով մեռածները նախ հարություն պիտի առնեն,


Ովքեր անցնում էին, հայհոյում էին նրան և շարժելով իրենց գլուխները՝ ասում էին. «Վա՛հ, դու, որ քանդում էիր տաճարը և երեք օրում կառուցում,


Քո կալի ու հնձանի արդյունքը մի՛ կտրիր ինձնից։ Քո որդիների անդրանիկներին ինձ կնվիրաբերես։


Դավիթը, ընդառաջ գնալով նրանց, ասաց. «Եթե խաղաղությամբ եք եկել ինձ մոտ, իմ սիրտը ձեզ հետ կլինի, իսկ եթե եկել եք, որ անհավատարմորեն ինձ մատնեք իմ թշնամիների ձեռքը, թող մեր հայրերի Աստված տեսնի ու դատապարտի ձեզ»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ