Բ ՕՐԵՆՔ 33:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նեփթաղիմի մասին ասաց. «Նեփթաղիմը հագեցած է բարիքներով։ Նա թող լցվի Տիրոջ օրհնություններով, թող ժառանգի ծովն ու հարավը»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նեփթաղիմի մասին ասաց. «Նեփթաղիմը, շնորհով հագեցած Եվ լցված Տիրոջ օրհնությամբ, Պիտի ժառանգի արևմուտքն ու հարավը»։ |
Ղևիի որդի քահանաների հոգիները զմայլանքով պիտի լցնեմ ու արբեցնեմ, և իմ ժողովուրդը պիտի լիանա իմ բարիքներով»,- ասում է Տերը։
Թողնելով Նազարեթը՝ եկավ բնակվեց լճի եզերքին գտնվող Կափառնաումում, Զաբուղոնի ու Նեփթաղիմի սահմաններում,
Այն ժողովուրդը, որ խավարի մեջ էր նստում, մեծ լույս տեսավ, և լույս ծագեց նրանց համար, որ ապրում էին ստվերով պարուրված մահվան աշխարհում» (Ես. 8.23բ–9.1)։
Ասերի մասին ասաց. «Իր որդիներից ամենաօրհնվածը Ասերն է, և ամենասիրվածը՝ իր եղբայրների կողմից, իր ոտքը թող լողա յուղի մեջ։