Բ ՕՐԵՆՔ 33:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Գադի մասին ասաց. «Թող օրհնյալ լինի Նա, ով ընդարձակեց Գադի երկիրը։ Նա հանգստացավ առյուծի պես. խորտակեց բազուկներ ու իշխաններ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Գադի մասին ասաց. «Օրհնված է Գադի երկիրն ընդարձակողը. Մատակ առյուծի նման նստել է նա Եվ գիշատում է թևերն ու գլուխը։ |
Հուդա՛, կորյո՛ւն առյուծի, բողբոջից ելար, որդյա՛կ իմ, բազմեցիր ու ննջեցիր որպես առյուծ և որպես կորյուն առյուծի. ո՞վ կհամարձակվի նրան արթնացնել։
Իգաբեսը դիմեց Իսրայելի Աստծուն՝ ասելով. «Օրհնի՛ր ինձ, ընդարձակի՛ր իմ սահմանները, ձեռքդ ինձ վրա թող լինի, և իմաստությո՛ւն տուր, որ չնսեմանամ»։ Եվ Աստված նրան տվեց այն ամենը, ինչ նա խնդրել էր։
Եսեբոնում թագավորող ամորհացիների արքա Սեհովնի բոլոր քաղաքները, մինչև ամովնացիների սահմանները,
Իսկ երկու ցեղերը՝ Ռուբենի և Գադի ցեղերը, Մանասեի կես ցեղի հետ ստացան իրենց ժառանգությունը, որ տվել էր Մովսեսը Հորդանան գետի այն կողմում՝ արևելքում. Տիրոջ ծառա Մովսեսը նրանց մեջ բաժանեց.