Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ՕՐԵՆՔ 33:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

19 «Իր բնակավայրում ազգեր պիտի կոտորվեն։ Այդտեղ կանչե՛ք ու արդարության զոհեր մատուցե՛ք, որովհետև ծովի հարստությունն ու ծովեզերքի մոտ բնակվող մարդկանց վաճառքի շահը կարող են քեզ կերակրել»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

19 Ժողովուրդներին լեռն են հրավիրում, Արդարության զոհեր են մատուցում այնտեղ, Որովհետև նրանք պիտի ծծեն ծովերի հարստությունը Եվ ավազի մեջ թաքնված գանձերը»։

Տես գլուխը Պատճենել




Բ ՕՐԵՆՔ 33:19
18 Խաչաձեւ Հղումներ  

Այնժամ դու պիտի տեսնես ու խնդաս, երկյուղես ու ապշես քո մտքում, որովհետև ծովերի, ազգերի ու ժողովուրդների հարստությունը քո կողմը պիտի դառնա։


Բարկանալիս մի՛ մեղանչեք, Ինչ որ ձեր սրտերում խորհեք, Զղջացե՛ք ձեր անկողիններում։


Գալու են բազում ժողովուրդներ՝ ասելով. «Եկե՛ք ելնենք Տիրոջ լեռն ու Հակոբի Աստծու տունը։ Նա մեզ կհայտնի իր ճանապարհները, որոնցով և կգնանք»։ Որովհետև օրենքները Սիոնից են դուրս գալիս, Տիրոջ խոսքը՝ Երուսաղեմից։


Տանելով հաստատի՛ր նրանց քո ժառանգության լեռան վրա, որ պատրաստել ես քո բնակության համար և որ սրբություն ես դարձրել, Տե՛ր։ Տե՛ր, որ պատրաստեցին քո ձեռքերը։


Եվ դուք՝ իբրև կենդանի վեմեր, կառուցվում եք որպես հոգևոր տաճար անարատ քահանայության համար, որպեսզի Հիսուս Քրիստոսի միջոցով մատուցեք Աստծուն հաճելի հոգևոր զոհեր.


Եվ շատ ազգեր կգնան ու կասեն. «Եկե՛ք ելնենք Տիրոջ լեռը և Հակոբի Աստծու տունը. մեզ ցույց կտան նրա ճանապարհները, և կգնանք նրա շավիղներով»։ Քանի որ Սիոնից կելնեն օրենքները, և Տիրոջ խոսքը՝ Երուսաղեմից։


Դու պիտի ծծես հեթանոսների կաթը և ուտես թագավորների հարստությունը, պիտի իմանաս, որ ես եմ Տերը՝ Իսրայելի Աստվածը, որ ազատում ու փրկում եմ քեզ։


Նրանց հաստատեց երկրի բարձրաբերձ վայրերում, նրանց կերակրեց դաշտերի բերքով, ժայռից ծորող մեղրով ու ապառաժ քարից հոսող յուղով կերակրեց նրանց։


Զաբուղոնը կբնակվի ծովի եզերքին՝ որպես նավերի նավահանգիստ, ու կտարածվի մինչև Սիդովն։


«Ես Սիոնում իմ թագավորին կարգեցի Սուրբ լեռան վրա»։


Արդարության զոհե՛ր մատուցեք Եվ ձեր հույսը Տիրոջ վրա՛ դրեք։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ