Բ ՕՐԵՆՔ 32:33 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրանց գինին վիշապների ժահր է և իժերի մահառիթ թույն։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրանց գինին վիշապների թույն է Եվ իժերին սատկեցնող մահադեղն է։ |
Իսկ հիմա մենք ինչո՞ւ ենք նստել. հավաքվե՛ք՝ գնանք մտնենք ամուր քաղաքները և այնտեղ մեռնենք, քանի որ Տերը՝ մեր Աստվածը, լքեց մեզ և դառնության ջուր խմեցրեց մեզ. արդարև, մեղք գործեցինք նրա հանդեպ։
Նրանց կոկորդը բաց գերեզման է, իրենց լեզուներով նենգավոր դարձան (Սաղ. 5.10բ), նրանց շուրթերի տակ իժերի թույն է (Սաղ. 139(140).4)։
Սոդոմի որթատունկից է նրանց որթատունկը, իսկ նրանց վազը՝ Գոմորից։ Նրանց խաղողը լեղի է, նրանց ողկույզը՝ դառն։