Բ ՕՐԵՆՔ 32:32 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սոդոմի որթատունկից է նրանց որթատունկը, իսկ նրանց վազը՝ Գոմորից։ Նրանց խաղողը լեղի է, նրանց ողկույզը՝ դառն։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որովհետև Սոդոմի որթատունկից է նրանց որթատունկը Եվ Գոմորի արտից։ Նրանց խաղողները թունավոր խաղողներ են, Նրանց ողկույզները դառն են։ |
Լսե՛ք Տիրոջ խոսքը, ո՛վ Սոդոմի իշխաններ, ակա՛նջ դրեք Աստծու օրենքներին, ո՛վ Գոմորի մարդիկ։
Ես քեզ տնկեցի իբրև ամբողջովին ազնիվ և պտղաբեր որթատունկ. ինձ համար ինչո՞ւ դառնության փոխվեցիր, ո՛վ դու, օտարացած որթատո՛ւնկ։
Երուսաղեմի մարգարեների մեջ ավելի զարհուրելի բաներ տեսա, քանզի նրանք շնանում ու գնում էին սուտ աստվածների հետևից և զորավիգ դառնում չար ձեռքերին, որպեսզի ոչ մեկը հետ չդառնա իր չար ճանապարհից։ Ամենքն ինձ համար եղան Սոդոմի նման, իսկ նրա բնակիչները՝ Գոմորի»։
Իմ ժողովրդի դստեր մեղքերն ավելի շատացան, քան կործանված Սոդոմի անօրենությունները. նրանք փութով վեր էին կենում, բայց նրանց ձեռքերի վաստակը ոչ մի տեղ չէր երևում։
Բայց ասում եմ ձեզ, որ սոդոմացիների երկրի համար ավելի դյուրին կլինի դատաստանի օրը, քան քեզ համար»։
Եթե լինի մեկը, որ, լսելով այս նզովքի պատգամները, մտածի ու ասի՝ “Թողություն կլինի ինձ, թեև ես իմ մոլոր ճամփով եմ ընթանում”, այդ դեպքում մեղավորն անմեղին կորստյան կմատնի։
Զգո՛ւյշ եղեք, չլինի, թե որևէ մեկը զրկվի Աստծու շնորհից. դառնության արմատը աճելով թող ոչ ոքի նեղություն չտա, և նրանով շատերը չպղծվեն.