Սակայն Շարուհիի որդի Աբեսսան, օգնության եկավ Դավթին և հարվածելով այլազգուն՝ սպանեց նրան։ Այն ժամանակ Դավթի մարդիկ երդվեցին՝ ասելով. «Դու այլևս մեզ հետ պատերազմի չպետք է դուրս գաս, որ Իսրայելի ճրագը չհանգի»։
Բ ՕՐԵՆՔ 31:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ապա նրանց ասաց. «Այսօր ես հարյուր քսան տարեկան եմ, այլևս չեմ կարող ելնել ու մտնել։ Որովհետև Տերն ինձ ասել է՝ “Հորդանան գետը չես անցնի”։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ «Ես այսօր հարյուր քսան տարեկան եմ, այլևս դուրս ելնելու և ներս մտնելու կարողություն չունեմ։ Տերն ինձ ասաց. “Դու այս Հորդանան գետը չես անցնի”։ |
Սակայն Շարուհիի որդի Աբեսսան, օգնության եկավ Դավթին և հարվածելով այլազգուն՝ սպանեց նրան։ Այն ժամանակ Դավթի մարդիկ երդվեցին՝ ասելով. «Դու այլևս մեզ հետ պատերազմի չպետք է դուրս գաս, որ Իսրայելի ճրագը չհանգի»։
Արդ, Տե՛ր իմ Աստված, դու քո ծառային հաստատեցիր իմ հայր Դավթի փոխարեն, իսկ ես դեռ մանուկ եմ և չգիտեմ իմ ելն ու մուտը։
Տերն ասաց Մովսեսին ու Ահարոնին. «Քանի որ դուք ինձ չհավատացիք, որ ցույց տաք իմ սրբությունն Իսրայելի որդիների առջև, ուստի դուք այդ ժողովրդին չեք առաջնորդի այն երկիրը, որ դրանց եմ տվել»։
որ կարողանա առաջնորդել նրան, որ դուրս հանի և ներս բերի նրանց, որպեսզի Տիրոջ ժողովուրդը չնմանվի այն ոչխարներին, որոնք հովիվ չունեն»։
Եվ արդ, ահավասիկ ես գիտեմ, որ դուք ամենքդ, որոնց մեջ ես շրջեցի՝ քարոզելու Աստծու արքայությունը, իմ երեսն այլևս չեք տեսնելու։
Մովսեսը հարյուր քսան տարեկան էր, երբ վախճանվեց։ Այդ տարիքում ո՛չ նրա տեսողությունն էր վատացել, ո՛չ էլ դեմքը խորշոմել։