Բ ՕՐԵՆՔ 31:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ուրեմն գրե՛ք օրհներգության այս խոսքերը, դրանք սովորեցրե՛ք Իսրայելի որդիներին, դրանք դրե՛ք նրանց բերանը, և այդ օրհներգությունն Իսրայելի որդիների մեջ ինձ համար վկայություն թող լինի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հիմա գրե՛ք այս երգը ձեզ համար. այն սովորեցրո՛ւ Իսրայելի որդիներին, դի՛ր նրանց բերանը, որպեսզի այս երգը վկայություն լինի ինձ համար Իսրայելի որդիների մեջ. |
Կխոսես նրա հետ և իմ պատգամները կդնես նրա շուրթերին։ Եվ ես կբացեմ քո բերանն ու նրա բերանը և կասեմ ձեզ, թե ի՛նչ պետք է անեք։
Իմ խոսքերը քո բերանը պիտի դնեմ և իմ ձեռքի հովանու տակ պիտի առնեմ, որովհետև երկինքը կանգնեցրեցի, երկրի հիմքերը հաստատեցի և ասացի Սիոնին. “Դու իմ ժողովուրդն ես”»։
«Այս է իմ ուխտը նրանց հետ,- ասում է Տերը։- Իմ հոգին, որ քեզ վրա է, և իմ խոսքերը, որ քո բերանը դրեցի, այսուհետև մինչև հավիտենություն չպիտի պակասեն քո բերանից, քո զավակի բերանից և քո զավակի սերունդների բերանից»,- ասում է Տերը։
Եթե պատահի, որ լսեն կամ սարսափեն (քանի որ դառնացնող ժողովուրդ են) և կամ ամբողջովին ճանաչեն, որ դու մարգարե ես նրանց մեջ,
Ձեզ կառավարիչների ու թագավորների առաջ կտանեն իմ պատճառով, որպեսզի նրանց և հեթանոսներին վկայություն տաք։
Ով անարգում է ինձ ու իմ խոսքերը չի ընդունում, կա մեկը, որ դատելու է նրան. այն խոսքը, որ ես խոսեցի, դա՛ պիտի դատապարտի նրան վերջին օրը։
Դուք դրանք սովորեցրե՛ք ձեր որդիներին և դրանց մասին խոսե՛ք տանը նստելիս ու ճանապարհ գնալիս, ննջելիս ու արթնանալիս։
Ես այդ օրը իմ երեսը պիտի դարձնեմ նրանցից բոլոր այն չարիքների համար, որ նրանք գործեցին, քանի որ հարեցին օտար աստվածների։
«Օրենքների այս մատյանն առե՛ք և դրե՛ք Տիրոջ՝ մեր Աստծու Ուխտի տապանակի մի կողմում։ Դա այնտեղ ձեզ համար վկայություն թող լինի։
Դրանք կհաղորդես քո որդիներին և դրանց մասին կխոսես տանը նստած, ճանապարհ գնալիս, ննջելիս ու արթնանալիս։
Եվ Հեսուն ամբողջ ժողովրդին ասաց. «Ահա այս քարը ձեզ վկա թող լինի, որովհետև սա լսեց Տիրոջ բոլոր խոսքերը, որ նա այսօր ձեզ ասաց. սա թող վկա լինի ձեզ հետագա օրերին, եթե ուրանաք Տիրոջը՝ ձեր Աստծուն»։