Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 14:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

3 Կգաս արքայի մոտ և նրա հետ այսպես կխոսես»։ Եվ Հովաբը նրան հայտնեց այն, ինչ պետք է ասեր։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

3 Գնա՛ թագավորի մոտ և նրա հետ այսպե՛ս խոսիր». և Հովաբը նրա բերանը խոսքեր դրեց։

Տես գլուխը Պատճենել




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 14:3
9 Խաչաձեւ Հղումներ  

Արքան ասաց. «Քո ասած այս բոլոր խոսքերի մեջ արդյո՞ք Հովաբի մատը չկա»։ Կինն ասաց արքային. «Երդվում եմ քո անձով, տե՛ր իմ արքա, որ ոչ ոք աջ կամ ձախ չի խոտորվի այն ամենից, որ ասաց իմ տեր արքան. քո ծառա Հովաբն ինքն է ինձ պատվիրել և նա է քո աղախնի բերանը դրել այս խոսքերը, որ ասում եմ։


Թեկուացի կինը մտավ արքայի մոտ, երեսնիվայր գետնին խոնարհվեց և ասաց. «Փրկի՛ր ինձ, արքա՛, փրկի՛ր»։


և նրանց առաքեցի Գանձավորներ կոչված վայրի իշխանների մոտ՝ նրանց բերանը դնելով այն խոսքերը, որ պիտի խոսեին Գանձավորներ կոչված վայրի տաճարի սպասավոր եղբայրների հետ, որպեսզի մեր Աստծու տան համար սաղմոսերգուներ բերեին մեզ։


Կխոսես նրա հետ և իմ պատգամները կդնես նրա շուրթերին։ Եվ ես կբացեմ քո բերանն ու նրա բերանը և կասեմ ձեզ, թե ի՛նչ պետք է անեք։


Իմ խոսքերը քո բերանը պիտի դնեմ և իմ ձեռքի հովանու տակ պիտի առնեմ, որովհետև երկինքը կանգնեցրեցի, երկրի հիմքերը հաստատեցի և ասացի Սիոնին. “Դու իմ ժողովուրդն ես”»։


«Այս է իմ ուխտը նրանց հետ,- ասում է Տերը։- Իմ հոգին, որ քեզ վրա է, և իմ խոսքերը, որ քո բերանը դրեցի, այսուհետև մինչև հավիտենություն չպիտի պակասեն քո բերանից, քո զավակի բերանից և քո զավակի սերունդների բերանից»,- ասում է Տերը։


Եվ Տերը, ձեռքն ինձ երկարելով, հպեց բերանիս ու ասաց. «Ահա իմ խոսքը քո բերանը դրեցի։


Աստված Բաղաամի բերանը խոսք դրեց և ասաց. «Վերադարձի՛ր Բաղակի մոտ և այսպե՛ս խոսիր»։


Ես նրանց եղբայրներից քեզ նման մի մարգարե մեջտեղ կհանեմ, իմ պատգամները կդնեմ նրա բերանը, և նա նրանց կասի այն, ինչ ես կպատվիրեմ նրան։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ