«Գնացե՛ք և ինձ համար, ամբողջ ժողովրդի համար և Հուդայի ամբողջ երկրի համար հարցրե՛ք Տիրոջն այս գտնված գրքի խոսքերի մասին, որովհետև մեզ վրա Տիրոջ մեծ բարկությունն է բորբոքվել այն բանի համար, որ մեր հայրերը այս գրքի խոսքերին չեն հնազանդվել, չեն գործադրել այդտեղ գրված բոլոր պատգամները»։
Չլինի թե ձեր մարդիկ ուխտ կապեն այդ երկրի բնակիչների հետ և նրանց աստվածներին պաշտամունք մատուցելով՝ պոռնկանան ու զոհեր մատուցեն նրանց աստվածներին և հրավիրեն քեզ, ու ուտես նրանց զոհերից։
Եվ սաստկացավ Զորությունների Տիրոջ զայրույթն իր ժողովրդի դեմ։ Նա ձեռքը ձգեց նրանց վրա և ոչնչացրեց նրանց։ Բարկացավ լեռների վրա, և նրանց դիակները՝ իբրև աղբ, թափվեցին ճանապարհին։ Բայց այս բոլորով հանդերձ՝ նրա բարկությունը չիջավ. տակավին նրա ձեռքը մնում է բարձրացած։
որպեսզի եկողները մարտնչեն քաղդեացիների դեմ և դրանք լցնեն այն մարդկանց դիակներով, որոնց հարվածեցի իմ բարկությամբ ու զայրույթով և իմ երեսը շուռ տվեցի նրանցից իրենց բոլոր չարությունների պատճառով։
“Բոլոր ազգերը կիմանան, որ Իսրայելի տունն իր մեղքերի պատճառով գերեվարվեց։ Քանի որ ինձ անարգեցին, ես էլ նրանցից երես դարձրի և նրանց իրենց թշնամիների ձեռքը մատնեցի, ու բոլորն էլ սրից ընկան։
Ուրեմն գրե՛ք օրհներգության այս խոսքերը, դրանք սովորեցրե՛ք Իսրայելի որդիներին, դրանք դրե՛ք նրանց բերանը, և այդ օրհներգությունն Իսրայելի որդիների մեջ ինձ համար վկայություն թող լինի։
որովհետև օտար աստվածների հետևելով՝ պոռնկացան, երկրպագեցին նրանց և բարկացրին Տիրոջը։ Շուտով խոտորվեցին այն ճանապարհից, որով ընթանում էին նրանց հայրերը՝ Տիրոջ պատվիրանները լսելով։ Նրանք այդպես չարեցին։