Տերն ասաց Մովսեսին ու Ահարոնին. «Քանի որ դուք ինձ չհավատացիք, որ ցույց տաք իմ սրբությունն Իսրայելի որդիների առջև, ուստի դուք այդ ժողովրդին չեք առաջնորդի այն երկիրը, որ դրանց եմ տվել»։
Բ ՕՐԵՆՔ 3:27 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Բարձրացի՛ր Կոփածո [𝕸 Պիսգա] լեռան գագաթը, աչքերովդ նայի՛ր ծովի, հյուսիսի, հարավի ու արևելքի ուղղությամբ, աչքերովդ տե՛ս, որովհետև Հորդանան գետի այն կողմը չես անցնելու։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բարձրացի՛ր Փասգայի գագաթը, աչքերդ ուղղի՛ր դեպի արևմուտք, հյուսիս, հարավ ու արևելք և աչքերովդ տե՛ս, որովհետև դու այս Հորդանան գետից չես անցնելու։ |
Տերն ասաց Մովսեսին ու Ահարոնին. «Քանի որ դուք ինձ չհավատացիք, որ ցույց տաք իմ սրբությունն Իսրայելի որդիների առջև, ուստի դուք այդ ժողովրդին չեք առաջնորդի այն երկիրը, որ դրանց եմ տվել»։
Նա վերցրեց նրան ու գնաց Դիտանոց [𝕸 Ցոֆիմ] ագարակը՝ Կոփածո լեռան գագաթին, այնտեղ կառուցեց յոթ բագին և ամեն մի բագինի վրա մատուցեց մեկական զվարակ ու խոյ։
Տերն ասաց Մովսեսին. «Բարձրացի՛ր այն կողմում գտնվող լեռը՝ Նաբավ լեռը, և դիտի՛ր քանանացիների երկիրը, որը ես Իսրայելի որդիներին եմ տալու որպես կալվածք։
Ապա նրանց ասաց. «Այսօր ես հարյուր քսան տարեկան եմ, այլևս չեմ կարող ելնել ու մտնել։ Որովհետև Տերն ինձ ասել է՝ “Հորդանան գետը չես անցնի”։
«Բարձրացի՛ր Աբարիմ լեռնաշղթայի Նաբավ լեռը, որը գտնվում է Մովաբի երկրում՝ Երիքովի դիմաց, և դիտի՛ր այն երկիրը, որ տալու եմ Իսրայելի որդիներին իբրև ժառանգություն։