Մի՞թե չգիտես Ների որդի Աբենների չարությունը։ Նա եկել է քեզ խաբելու, իմանալու քո ելումուտը և տեղեկանալու այն ամենին, ինչ դու անում ես»։
Բ ՕՐԵՆՔ 28:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Օրհնյալ կլինես դու ելնելիս և մտնելիս։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Օրհնյալ կլինես դու մտնելիս և օրհնյալ կլինես դուրս ելնելիս։ |
Մի՞թե չգիտես Ների որդի Աբենների չարությունը։ Նա եկել է քեզ խաբելու, իմանալու քո ելումուտը և տեղեկանալու այն ամենին, ինչ դու անում ես»։
Ինձ իմաստնություն ու իմացությո՛ւն տուր, որ կարողանամ ղեկավարել քո այս ժողովրդին, այլապես ո՞վ պիտի ղեկավարի քո այս մեծ ժողովրդին»։
Եվ Աստված ասաց Բաղաամին. «Մի՛ գնա նրանց հետ և մի՛ անիծիր ժողովրդին, որովհետև նա օրհնյալ է»։
որ կարողանա առաջնորդել նրան, որ դուրս հանի և ներս բերի նրանց, որպեսզի Տիրոջ ժողովուրդը չնմանվի այն ոչխարներին, որոնք հովիվ չունեն»։
Տերը՝ քո Աստվածը, քո առջև կկոտորի քո թշնամիներին ու հակառակորդներին։ Նրանք քո դեմ կելնեն մեկ ճանապարհով, բայց յոթ ճանապարհով կփախչեն քեզանից։
Ապա նրանց ասաց. «Այսօր ես հարյուր քսան տարեկան եմ, այլևս չեմ կարող ելնել ու մտնել։ Որովհետև Տերն ինձ ասել է՝ “Հորդանան գետը չես անցնի”։